ՄԱԳՆԵԶԻՈՒՄՆ ՕԳՆՈՒՄ Է, ՈՐՊԵՍԶԻ ՕՐԳԱՆԻԶՄԸ ԿԱԼՑԻՈՒՄԸ ՀԵՇՏ ՆԵՐԾԾԻ

Մագնեզիումը շատ կարևոր տարր է, քանի որ այն անհրաժեշտ է օրգանիզմի ավելի քան 300 քիմիական ռեակցիաները կարգավորելու համար: Մագնեզիումը մեր օրգանիզմի 4-րդ կարևոր հանքանյութն է, որի 50%-ը պահվում է ոսկորներում: Իսկ մագնեզիումի մնացյալ մասը գտնվում է մարմնի հյուսվածքների բջիջներում և օրգաններում:
Մագնեզիումի միայն 1%-ն է պարունակվում արյան մեջ, սակայն օրգանիզմը ձգտում է, որ նույնիսկ այդքան չնչին քանակությունը պահպանվի արյան մեջ:
* Մագնեզիումն անհրաժեշտ է մկանային և նյարդային համակարգի ֆունկցիաների և սրտի նորմալ աշխատանքի համար:
*Այս հանքանյութն ամուր է պահում ոսկորները և նպաստում է իմունային համակարգի առողջությանը:
*Մագնեզիումը կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը, նպաստում է էներգիայի արձակմանը և սինթեզում սպիտակուցը:
*Մագնեզիումը դրական ազդեցություն է թողնում սիրտ-անոթային հիվանդությունների, բարձր ճնշման և շաքարախտի բուժման վրա:
Մագնեզիում պարունակող սննդամթերք
Մագնեզիում պարունակում են ծովամթերքը, սպանախը, լոլիկը, ճակնդեղի տերևները, լոբին, քաղցր կարտոֆիլը, հնդկաձավարի ալյուրը, դդմի կորիզները, գետնանուշը, գարին, շոկոլադը, եգիպտացորենի ալյուրը, ցորենի ալյուրը, վարսակի թեփը, կաթը, յոգուրտը, ձուկը: Հիշեցնենք, որ ջուրը նույնպես պարունակում է մագնեզիում:
Մագնեզիումի պակասի նախանշանները
Մագնեզիումի պակասի դեպքում ի հայտ են գալիս հետևյալ նախանշանները` մեջքի և վզի շրջանում ցավ, հոգնածություն, անհանգստություն, միգրեն, մկանների թուլություն և սպազմ, ախորժակի բացակայություն, փսխում, սրտխառնոց, անքնություն, սրտի ոչ ռիթմիկ աշխատանք, աղիների թուլություն, մկանների ջղաձգում:
Երբ Դուք սթրեսի մեջ եք, օրգանիզմն օգտագործում է մագնեզիումի ողջ պաշարը:
*եթե Դուք շոկոլադի անհուն պահանջ եք զգում, ապա Ձեզ մոտ նկատվում է մագնեզիումի պակաս: *Մագնեզիումի պակասը հասկացվում է նաև շաքարախտի, դեպրեսիայի և կլիմաքսի նշաններից:
Մագնեզիումի բուժիչ հատկությունները
Բժիշկ մասնագետները խորհուրդ են տալիս ամենօրյա սննդակարգում ընդգրկել մագնեզիումով հարուստ սնունդ:
*Մագնեզիումն այնպիսի քիմիական տարր է, որն օգնում է, որպեսզի օրգանիզմը կալցիումը հեշտ ներծծի:
*Մագնեզիումն է նպաստում ատամների և ոսկորների ձևավորմանն ու ամրացմանը:
Կանխում է ասթման
*Քրոնիկ ասթմայով տառապող հիվանդները կարող են կարգավորել շնչառությունը մագնեզիումի հաբեր ընդունելով, քանի որ մագնեզիումը հանգստացնում է բրոնխների մկանները և կարգավորում շնչառությունը:
*Մագնեզիումն օգնում է վերացնել նաև խզզոցը և ծանր շնչառությունը:
Ոսկորների առողջություն
Մագնեզիումն ապահովում է ոսկորների խտությունը, դրա պակասից է առաջանում օստեոպորոզը:
Մագնեզիումը կարգավորում է կալցիումի, վիտամին D-ի, պղնձի, ցինկի մակարդակն օրգանիզմում:
*Շատ կարևոր է աճման տարիքում և հետագա տարիներին օգտագործել մագնեզիումով, կալցիումով և վիտամին D-ով հարուստ սնունդ, քանի որ դա կանխում է օստեոպորոզ հիվանդության ի հայտ գալը:
Հղիության ընթացքում
*Մագնեզիումը հղիության համար կարևոր տարրերից մեկն է:
*Մագնեզիումի նորմալ չափաքանակի ընդունումը կանխում է օստեոպորոզի առաջացման ռիսկը, մեծացնում ցավի նկատմամբ դիմադրողականության մակարդակը և կարգավորում արյան ճնշումը:
*Մագնեզիումի սուլֆատը հիանալի դեղամիջոց է բարձր ճնշում ունեցող հղիների էկլամպսիկ նոպաները կանխելու համար:
*Բուժում է մեջքի ցավը և ջղաձգումները
Մագնեզիումը հիանալի դեղամիջոց է նրանց համար, ովքեր տառապում են մեջքի ցավից. այն հանգստացնում է մեջքի մկանները, երիկամների սթրեսը և ընդհանուր մկանային լարվածությունը: Մագնեզիումն օգնում է, որ կալցիումը ներծծվի օրգանիզմի կողմից, որն էլ իր հերթին՝ բարենպաստ ազդեցություն է թողնում ոսկորների առողջության վրա:
*Ոտքերի ջղաձգումները և հոգնածությունը մագնեզիումի պակասի նշաններ են:
Կանխում է սրտի ինֆարկտը:
*Մագնեզիումի պակասից կարող է սրտի ինֆարկտ առաջանալ:
*Մագնեզիումը պաշտպանում է սիրտն անկանոն սրտի բախումներից և ամրացնում է սրտի մկանները:
*Այս հիանալի հանքանյութը հանգստացնում է նյարդերը, կարգավորում մարսողական համակարգը, կանխում ջղաձգումները, փսխելը, փորի շրջանում ցավը, փորկապությունը, փորափքությունը:
*Կանխում է փորկապությունը:
*Մագնեզիումն արագ անց է կացնում փորկապությունը:
*Մագնեզիումի թուլացնող հատկությունները հանգստացնում են աղիների մկանները, այն ներծծում է ջուրը, որն էլ մարսված սնունդը հեշտ և սահուն է անցկացնում աղիներում:
*Կանխում է շաքարախտը
*Մագնեզիումը նպաստում է բարելավելու արյան շաքարի նկատմամբ ինսուլինի ռեակցիան: *Շաքարախտ հիվանդությունը պայմանավորված է մագնեզիումի պակասով:
*Մագնեզիումը կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը և ապահովում արյան նորմալ ճնշումը: Այն մարդկանց մոտ, ովքեր ունեն արյան բարձր ճնշում, նույնպես նկատվում է մագնեզիումի պակաս:
*Հիշեցնենք, որ արյան բարձր ճնշումն է առաջ բերում սրտի ինֆարկտ, ուստի սննդակարգում անպայման ներառեք մագնեզիումով հարուստ սննդամթերք:
*Բուժում է հոգեկան խանգարումները:
*Մագնեզիումը բուժում է սթրեսը, անհանգստությունը, գրգռվածությունը, անհարկի հուզումները և ճգնաժամային հոգեկան վիճակը:
*Բուժում է միգրենը:
Կանանցից շատերին են անհանգստացնում միգրենը և դրա նոպաները, իսկ մագնեզիումն այն հիանալի դեղամիջոցն է, որը թեթևացնում է միգրենը և նվազեցնում նրա կրկնման հաճախականությունը:
*Արտադրում է կոլագեն:
Մագնեզիումն արտադրում է սպիտակուցներ, որոնք փոխակերպվում են կոլագենի: Կոլագենը հանդիպում է ջլերի, մաշկի և կապանի մեջ: Այն առկա է նաև ոսկորների, աղիների, արյան անոթների, աչքի եղջերաթաղանթի, աճառի և միջողնաշարային դիսկի մեջ:
Ներծծում է հանքանյութերը:
*Մագնեզիումն օգնում է ներծծել վիտամինները և այնպիսի հանքանյութերը, ինչպիսիք են նատրիումը, կալցիումը, կալիումը և ֆոսֆորը: *Հանքանյութերի ներծծումը կատարվում է փոքր աղիներում, իսկ մագնեզիումն էլ դետօքսիկացնում է մեր օրգանիզմի համար վնասակար տոքսինները:
Ակտիվացնում է ֆերմենտները: Մագնեզիումն ավելացնում է էներգիայի արտադրումն օրգանիզմում և ակտիվացնում է ֆերմենտներին, որպեսզի առաջացնեն բջջային էներգիան:
*Կարգավորում է միզապարկի ֆունկցիաները:
*Այն կանայք, ովքեր ունեն միզապարկի խնդիրներ և հաճախ են միզում, կարող են ազատվել այդ խնդիրներից՝ օգտագործելով մագնեզիում: Հաճախակի միզելու խնդիրներն առաջանում են ինֆեկցիաներից, նեֆրիտից, ցիստիտից: Մագնեզիումի կանոնավոր ընդունումը թեթևացնում է վերը նշված խնդիրները:
*Չափահասները պետք է օրական ընդունեն մագնեզիումի 250-350մգ չափաքանակ: Քանի որ մագնեզիումը պարունակում է լուծողական բաղադրիչներ, ապա նրա չափից շատ օգտագործումը կնպաստի աղիների թուլացմանը: