ՄԻ՛ ԳՆԵՔ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ ՎԱՃԱՌՎՈՂ ՔԵՐԾՎԱԾՔՆԵՐՈՎ, ԷԺԱՆԱԳԻՆ ԸՆԿՈՒՅԶԸ

Ի՞նչ վտանգներ են պարունակում հնացած, ժամկետանց և բորբոսնած ընկույզները։

Նման ընկույզները հաճախ վաճառվում են լավ զեղչով։ Վաճառողը համոզում է ձեզ. լվացեք դրանք, համարձակ կերեք, ավելացրեք թխվածքաբլիթներին։ Մի՛ գայթակղվեք ցածր գնով. նման ընկույզը պարունակում է սնկեր, որոնք արտադրում են աֆլատոքսիններ՝ վտանգավոր նյութեր, որոնք սպառնում են ոչ միայն առողջությանը, այլև կյանքին։

Աֆլատոքսինները (միկոտոքսիններ) սնկային թափոններ են, որոնք անդառնալի փոփոխություններ են առաջացնում լյարդում։

Բարձր չափաբաժինները մի քանի օրվա ընթացքում մահվան պատճառ են դառնում, նյութերի քրոնիկ ընդունումը փոքր չափաբաժիններով մի քանի անգամ մեծացնում է լյարդի քաղցկեղի առաջացման ռիսկը, խաթարում է իմունային համակարգը, էնդոկրին և նյարդային համակարգերը։ Աֆլատոքսինները դիմացկուն են բարձր ջերմաստիճանների, սպիրտ պարունակող հեղուկների և օճառի նկատմամբ (դրանք ոչնչացվում են միայն երկարատև և կոշտ ջերմային մշակմամբ, ինչը անհնար է ընկույզների դեպքում)։

Որո՞նք են ամենավնասակար ընկույզները

Ցանկացած բոված ընկույզ շատ վնասակար է, «Մոսկվային-24»-ին ասել է սննդաբան, բժշկական գիտությունների դոկտոր Մարգարիտա Կորոլյովան։

Նրա խոսքով՝ հատկապես վտանգավոր են ձեթի մեջ տապակած ընկույզները։

«Բաղադրության մեջ պարունակվող օքսիդացման գործոնները կօժանդակեն պրոբորբոքային եւ բորբոքային գործընթացներն օրգանիզմում»,- նշել է սննդաբանը։

Ավելի լավ է միայն չորացրած ընկույզ օգտագործել, կարծում է փորձագետը։ Ընդ որում, առավելագույն օգուտ ստանալու համար դրանք պետք է «վերակենդանացնել»՝ առնվազն չորս ժամ թրջել սենյակային ջերմաստիճանի ջրի մեջ։ «Թրջելու շնորհիվ մենք կարող ենք նաեւ կենդանի ֆերմենտներ ստանալ, որոնց օգնությամբ ընկույզի ճարպային եւ սպիտակուցային մասերը շատ լավ կյուրացվեն օրգանիզմի կողմից. այն կխնայի իր սեփական ռեսուրսներն այդ օգտակար բաղադրիչների կլանման համար»,- եզրափակել է Կորոլյովան։