ԿՈՐԵԿՈՎ ԲՈՒԺՈՒՄ ԵՆ ՀԻՊԵՐՏՈՆԻԱՆ, ՀԱՎԿՈՒՐՈՒԹՅՈՒՆԸ, ԹՈՒԹՔԸ, ՑԻՍՏԻՏԸ, ԹԵԹԵՎԱՑՆՈՒՄ ՈՐՔԻՆՈՎ ՀԻՎԱՆԴԻ ՎԻՃԱԿԸ

Կորեկաձավարը (пшено) շատ հեշտությամբ է յուրացվում օրգանիզմի կողմից: Այն համարվում է ամենաքիչ ալերգիկ հատիկավորը:

*Կորեկաձավարը պարունակում է վիտամիններ B1, B2, PP, կրախմալ, սպիտակուցներ, ճարպեր, բջջանյութ, ինչպես նաև ֆոսֆոր, կալիում և մագնեզիում:

*Այն նպաստում է օրգանիզմից տոքսինների, աղային նստվածքների տրոհմանը և հեռացմանը:

*Խորհուրդ է տրվում հակաբիոտիկների ընդունումից հետո օգտագործել կորեկաձավար:

*Կորեկից պատրաստված կերակուրները օգտակար են շաքարային դիաբետի, աթերոսկլերոզի և լյարդի հիվանդությունների դեպքում:

*Կորեկաձավարի շիլան կարգավորում է արյան շրջանառությունը, ամրացնում է ոսկորները, ատամները, եղունգները

*Կորեկաձավարում պարունակվող ճարպը լիովին յուրացվում է օրգանիզմում, չի պարունակում խոլեսթերին, նպաստում է կարոտինի և D վիտամինի յուրացմանը։

*Կորեկից ավելի շատ ճարպ է պարունակում միայն վարսակը, իսկ սպիտակուցներ` հնդկացորենը։

*Կորեկը պարունակում է մարդու օրգանիզմում չսինթեզվող ամինաթթուներ` տրեոնին, վալին, լեյցին, լիզին, գիստիդին, և այլն։
Կորեկը հարուստ է ֆոսֆորով (1.5 անգամ ավելի է, քան տավարի մսում), մագնիում, կալիում (մի քանի անգամ շատ, քան բրնձում), պղինձ, մարգանեց, ցինկ, բրոմ, նիկել և այլն)։

*Ենթավիտամին A-ի և B խմբի վիտամինների, հատկապես նիացինի և ֆոլիաթթվի պարունակությամբ կորեկը գերազանցում է այլ ձավարեղենին։ *Պաշտպանիչ թաղանթը հեռացնելուց հետո հատիկի սաղմը և հետևաբար` օգտակար նյութերը պահպանվում են։

*Կորեկի պահպանման ժամկետը 8-12 ամիս է, պահպանման ժամանակ մակերեսի վրա առաջանում է ճարպի օքսիդի շերտ, հատիկը դառնահամ է դառնում և ոչ պիտանի։

Հիշեք, որ կորեկաձավարի շիլան կարգավորում է արյան շրջանառությունը, սրտանոթային համակարգի և լյարդի աշխատանքը, նյութափոխանակությունը, ամրացնում է ոսկորները, ատամները, եղունգները, օգնում է հաղթահարել հոգնածությունը, դեպրեսիան և անքնությունը, նպաստում է ճարպերի այրմանը, թույների, աղային նստվածքների տրոհմանը և հեռացմանն օրգանիզմից։ Կորեկաձավարում պարունակվող ճարպը լիովին յուրացվում է օրգանիզմում, չի պարունակում խոլեստերին, նպաստում է կարոտինի և D վիտամինի յուրացմանը։

*Շիլան խորհուրդ է տրվում շաքարային դիաբետի, ալերգիայի, ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների, ընդհանուր թուլության դեպքում։
*Կ
որեկով կարելի է բուժել հիպերտոնիան, հավկուրությունը, թութքը, ցիստիտը, թեթևացնել որքինով հիվանդի վիճակը։

*Կարևոր է իմանալ, որ կորեկաձավարից պատրաստված շիլան նպաստում է հակաբիոտիկ դեղերի տրոհման հետևանքով առաջացած նյութերի հեռացմանը։
*
Ըստ սննդի մեջ օգտագործվող ձավարեղենի դասակարգմանն` կորեկը համարվում է նվազ կարևոր, քան ցորենը, տարեկանը, բրինձը, հնդկացորենը, վարսակը, գարին։

Ավիցենան գրել է. §Կորեկը նվազ սննդարար է, քան այլ հացազգի բույսերը, սակայն, եթե կորեկը եփեն կաթի մեջ` ցորենի թեփի հետ համատեղ, ապա կստացվի շատ սննդարար կերակուր, հատկապես, եթե ուտեն հալեցրած կարագիարդար¦ յուղ) կամ նուշի հետ։
Կորեկը կամ դրանից պատրաստված հացը դանդաղ է մարսվում ստամոքսում, ունի միզամուղ հատկություն, կորեկի խաշած զանգվածը կօգնի աղիների սուր ցավի դեպքում (արտաքին)¦։

*Հիպերտոնիայի դեպքում 3 ճ. գդ. կորեկաձավարը լվացեք հոսող ջրի տակ, չորացրեք, լավ մանրացրեք հավանգով։ Կերեք 1-ական թ. գդ.` օրը 6-8 անգամ, առանց ջրի։ Շարունակեք մեկ ամիս։ Հայտնի են դեպքեր, երբ  ճնշումը կայունանում է 4-5 օրից։
Մանրացրած կորեկը չի կարելի պահել մեկ օրից ավելի։

*Երեք ճ. գդ. կորեկաձավարը 4 ժամ թրմեք 500 մլ եռացրած ջրում, քամեք։ Խմեք օրվա ընթացքում։
Ուռուցքների դեպքում իրար խառնեք 1-ական ճ. գդ. կորեկաձավար և կորեկի բույսի ցողունիկ, ավելացրեք 400 մլ ջուր, դրեք կրակին` հասցրեք եռման ջերմաստիճանի, եփեք 15 րոպե։ 1 ժամ թրմեք, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ։
*Շաքարային դիաբետի դեպքում խմեք 1-ական թ. գդ. կորեկի ալյուր` օրը 4 անգամ, կատարեք 7 օրը մեկ` առանց ընդմիջումների։
*Լեղուղիների խցանման, լեղու խտացման դեպքում կորեկաձավարը եփեք մինչև կիսահում վիճակի հասնելը, փաթաթեք լաթով, թրմեք 2 ժամ։ Կերեք 2-3-ական ճ. գդ.` օրը 3-4 անգամ, առանց լրացուցիչ տաքացման, անհրաժեշտության դեպքում կրկնել 1 շաբաթից։
*Ցիստիտի դեպքում 100 գ կորեկաձավարը լվացեք սառը ջրով այնքան, որ մաքրվի խառնուրդներից և փոշուց, ավելացրեք 200 մլ ջուր, խառնեք փայտե գդալով` մինչև ջուրը ստանա պղտոր սպիտակավուն երանգ, քամեք։ 100 մլ թուրմը բավարար է սուր ցավը հանգստացնելու համար։ Հիվանդության քրոնիկ ընթացքի դեպքում 100 գ կորեկաձավարը 10 ժամ թրմեք 400 մլ ջրում։ Խմեք 100-ական մլ` օրը 4 անգամ, շարունակեք 15-20 օր։ Քամեք խմելուց առաջ։
*Կոնյուկտիվիտի դեպքում 1 ճ. գդ. կորեկաձավարը 10 րոպե եփեք 300 մլ ջրում, 2 ժամ թրմեք, քամեք։

*Եփուկով լվացեք աչքերը` քնելուց առաջ և առավոտյան։
*Սպիտակուցի բարձր պարունակություն մեզի մեջ. 50 գ կորեկաձավարը 4 ժամ թրմեք ջերմապահում` 500 մլ եռացրած ջրում, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 5 անգամ։
*Որքինի դեպքում մշակեք մարմնի վնասված մասերը կորեկաձավարը եփելու ընթացքում առաջացած մակերեսային փրփուրով։

Դիետիկ ճաշատեսակներ
Ապուր. լվացեք, մանր կտրատեք կես գազար, մեկ քառորդ մաղադանոսի արմատ, եփեք 200 մլ ջրում, երբ կիսով չափ եփվի` ավելացրեք 1 ճ. գդ. կորեկաձավար, 5 րոպեից` 2 մանր կտրատած կարտոֆիլ և 100 գ ջուր, վերջում` 1 լոլիկ, սամիթ, 1 թ. գդ. կարագ, 1 ճ. գդ. թթվասեր։ Օգտակար է պանկրեատիտի քրոնիկ ընթացքի, երիկամների հիվանդությունների, վահանագեղձի թունավոր խպիպի դեպքում։
*Թխվածքաճաշ. կտրատեք 500 գ դդումի պտղամիս, ավելացրեք 50 գ կարագ։ Եփեք 200 գ կորեկաձավար` ջրով, խառնեք դդումը և մեկ հարած ձու, եփեք ջեռոցում։ Պատրաստի թխվածքաճաշը համեմեք աղով` ըստ ճաշակի։
Խորհուրդ է տրվում հիպերտոնիայի և երիկամների հիվանդությունների դեպքում։