ԿԵՖԻՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ Է ԱՂԻՆԵՐԻ ՄԻԿՐՈՖԼՈՐԱՆ, ՃՆՇՈՒՄ ՆԵԽՈՒՄ ԱՌԱՋԱՑՆՈՂ ԲԱԿՏԵՐԻԱՆԵՐԻ ԲԱԶՄԱՑՈՒՄԸ

Կեֆիրը պարունակում է օգտակար միկրոօրգանիզմներ, որոնք դրական են ազդում մարսողության վրա և օգնում են աղեստամոքսային տրակտի հիվանդություններին։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պրոբիոտիկների օգտագործումը օգնում է փորլուծության, ինչպես նաև հակաբիոտիկների հետևանքով առաջացած մարսողության խանգարումների և հակաբիոտիկների կուրսից հետո վերականգնման համար: Բացի այդ, կեֆիրն արժե խմել այնպիսի հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են գրգռված աղիքի համախտանիշը, խոցային կոլիտը և Կրոնի հիվանդությունը:
Կեֆիրի դրական հատկությունները հիմնականում պայմանավորված են պրոբիոտիկների առկայությամբ: Միաժամանակ կեֆիրը խորհուրդ չի տրվում բարձր թթվայնությամբ տառապող մարդկանց։ Քանի որ կեֆիրը ուժեղ պրոբիոտիկ է, այն պարունակում է բազմաթիվ օգտակար բակտերիաներ։ Այս բակտերիաներից ոմանք օգնում են օրգանիզմը պաշտպանել վնասակար միկրոօրգանիզմների պատճառած վարակներից: Օր.՝ օգտակար բակտերիաների դասը արգելակում է Salmonella-ի աճը:
*Կեֆիրը նվազեցնում է օստեոպորոզի վտանգը։ Հիմնական խնդիրներից մեկը, հատկապես տարեց կանանց շրջանում, օստեոպորոզն է: Դրանից խուսափելու համար անհրաժեշտ է ապահովել կալցիումի բավարար մակարդակ։ Կեֆիրը պարունակում է վիտամին K2, որը մասնակցում է կալցիումի նյութափոխանակությանը, ինչպես նաև ֆոսֆոր, որն անհրաժեշտ է ոսկորների առողջության համար։ Պրոբիոտիկները, որոնք պարունակվում են կեֆիրում, ոչ միայն բարձրացնում են օրգանիզմի պաշտպանունակությունը, այլև նվազեցնում քաղցկեղածին նյութերի արտադրության մակարդակը։ Այս ազդեցությունը կանխում է չարորակ ուռուցքների զարգացումը։ հետազոտության համաձայն՝ կեֆիրում առկա պրոբիոտիկները կանխում են կրծքագեղձի քաղցկեղ առաջացնող բջիջների աճը։ Այն արդյունավետ է ալերգիայի և ասթմայի դեպքում։ Կեֆիրը օգնում է կանխել ալերգիան՝ պայմանավորված այնպիսի տարրի առկայությամբ, ինչպիսին է պոլիսախարիդը:
*Կեֆիրը բարենպաստ ազդեցություն ունի սրտանոթային համակարգի վիճակի վրա։ Կեֆիրում հայտնաբերված վիտամին K2-ն օգնում է կանխել թրոմբոցիտների կուտակումը զարկերակներում, պաշտպանում է սրտի հիվանդություններից, իսկ կեֆիրի լիզաքարիդն օգնում է նվազեցնել արյան ճնշումը և արյան շիճուկում խոլեստերինի մակարդակը:
Կեֆիրը առողջ սննդակարգի անբաժան մասն է: Այս մթերքը դրական ազդեցություն է ունենում առողջության վրա, կարող են օգտագործել այն մարդիկ, ովքեր չեն կարողանում յուրացնել կաթը:
Դրական ազդեցություն է ունենում աղիների վրա: Կեֆիրի օգտագործումը հնարավորություն է տալիս վերականգնել աղիների միկրոֆլորան, ճնշել նեխում առաջացնող բակտերիաների բազմացումը:
Ամրացնում է ոսկորները: Կեֆիրը մեծ քանակով սպիտակուցներ և կալցիում է պարունակում, որոնք անհրաժեշտ են ոսկորների առողջության համար:
Կեֆիրը ավելացնում է օրգանիզմում լեյկոցիտների քանակությունը:
Լեյկոցիտները պաշտպանում են օրգանիզմը վիրուսներից,հիվանդություններից և մանրէներից:
Լեյկոցիտները արիան սպիտակ բջիջներն են որոնք օրգանիզմում պաշտպանողական ֆունկցիա են իրականացնում:
Երբ օրգանիզմում,արյան մեջ հայտնվում են օտար մարմիններ լեյկոցիտներն ազդակ են ստանում այդ մասին և "հարձակվում" են տվյալ օտար մարմնի վրա: Լեյկոցիտը կուլ է տալիս այդ օտարածին մարմինը և ոչնչացնում. այդ երևույթը կոչվում է ֆագոցիտոզ: Այս կերպ լեյկոցիտները պաշտպանում են օրգանիզմը վիրուսներից,հիվանդություններից և մանրէներից:
Իջեցնում է խոլեսթերինի մակարդակը: Քանի որ կեֆիրն օգնում է իջեցնել արյան մեջ խոլեսթերինի մակարդակը, այն նպաստում է սրտի առողջությանը, կարող է օգնել կանխարգելել աթերոսկլերոզի զարգացումը:
Օգնում է նիհարել: Կեֆիրը սպիտակուցներ է պարունակում, օգնում է հագեցնել քաղցը: Բացի այդ, աղիների միկրոֆլորայի բարելավումը ևս նպաստում է նիհարելուն:
Պաշտպանում է վարակներից: Կեֆիրը պրոբիոտիկներ է պարունակում, խոչընդոտում է վնասակար բակտերիաների աճին:
Կարող է օգնել երկարացնել կյանքի տևողությունը: Որոշ հետազոտություններ պնդում են, որ կեֆիրը կարող է օգնել երկարացնել կյանքը, քանի որ այն կարող է օգնել պայքարել հաստ աղիում քրոնիկական բորբոքման դեմ:
Հիշեք, որ կեֆիրը խորհուրդ չի տրվում հղիներին և կերակրող մայրերին՝ դրա մեջ էթիլային սպիրտի պարունակության պատճառով։
Հարկ է նշել նաև, որ կեֆիրը ֆերմենտացված կաթնամթերք է, որն իսկապես յուրահատուկ է իր հատկություններով: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր անհատի համար կեֆիրի ազդեցությունը կարող է տարբեր լինել՝ կախված օրգանիզմի անհատական առանձնահատկություններից։