ՍԵԽԻ ՄԵՋԻ ԿՐԵՄՆԻՈՒՄԸ ԼԱՎ Է ԱԶԴՈՒՄ ԳԼԽՈՒՂԵՂԻ ԿԵՂԵՎԻ ՎՐԱ, ԱՅՆ ՕԳՏԱԿԱՐ Է ԱՂԻՆԵՐԻ ՊԱՏԵՐԻՆ

Սեխը հարուստ է կրեմնիումով: Սեխը գնահատում են նրա համային և դիետիկ առանձնահատկությունների համար:
Պտղի փափուկ և սպունգանման մաստ պորունակում է հեշտ մարսովող շաքար, օսլա, սպիտակուցներ, վիտամիններ, օրգանիկ թթուներ և բազմապիսի հանքային աղեր:
Դրա մեջ հատկապես գերակշռում է երկաթի և կալիումի աղը, ինչի կապկցությամբ սեխն օգտագործում են սակավարյունության և սրտանոթային հիվանդությունների բուժման ժամանակ, երիկամների և լյարդի հիվանդությունների, նաև պոդագրայի և ռևմատիզմի ժամանակ:
Հնագույն տեսակներից է Կիլիկիայում մշակվող «Ադանա»-ն, որի սերմերով պատրաստված ջրային և ոգեթուրմերը ճանաչված հակահելմինտային միջոցներ են: Մեր հայրենիքում մշակվել և մշակվում են սեխի մոտ 10 տեսակներ` շալախ, ջառ-ջառ, խաթունատի, սնեյվազ, դութմա, ամքյար, միանդաբ, քալամքաշ:
*Գիտնականները կարծում են, որ մարդու կյանքը, նրա առողջությունը և ֆիզիոլոգիական գործընթացների կարգավորումը խիստ կապված են կրեմնիումի հետ: Այն ազդում է կոշտ հյուսվածքների, ինչպես նաև մաշկի և մազերի վիճակի վրա:
Կրեմնիումը շատ լավ է ազդում գլխուղեղի կեղևի վրա, այն անհրաժեշտ է նյարդերին, աղիների պատերին, մարսողական տրակտին և ներքին օրգանների ամբողջ համակարգին:
Սնեյվազը հնագույն և լավագույն տեսակներից մեկն է: Հատապտուղը միջին չափի է, ձվաձև կամ էլիպսաձև, թույլ կողավոր շագանակագույն-դեղնականաչավուն մակերեսով: Պտղամիսը շատ քաղցր է, վանիլի բուրմունքով, ճռթճռթան: Փոխադրելի է, երկար պահպանվող տեսակ է:
Հայաստանում հնագույն ժամանակներից հայտնի են եղել սեխի պտղամսի, հյութի, սերմերի, կեղևի բուժիչ հատկությունները, որոնք նկարագրել է Ա. Ամասիացին:
Սեխի պտղամիսը պարունակում է 7-13 տոկոս շաքարներ, մինչև 0,2 տոկոս խնձորաթթու, հարուստ է C վիտամինով` մինչև 30 մգ 100 գ հումքի մեջ, պարունակում է նաև B1, B2, PP, B5, B6, E վիտամիններ, ֆոլիաթթու, կալիում, մագնիում, կրեմնիում, ինուլիտ, երկաթ, կոբալտ, պեկտինային միացություններ, թաղանթանյութ:
Կորեացի գիտնականները ապացուցել են, որ սեխում կա լիկոպին ֆլավոնոիդ, որն ունի հակաուռուցքային հատկություն:
Սեխը բարձրացնում է տրամադրությունը, հանգստացնում է նյարդերը, նվազեցնում է ֆիզիկական հոգնածությունը, կանխարգելում է մարդու օրգանիզմի հյուսվածքների քայքայումը:
Սեխը պարունակում է գերօքսիդդիսմուտազա ֆերմենտը, որի առկայությամբ են բացատրվում վերոգրյալ օգտակար հատկությունները:
Կրեմնիումը անհրաժեշտ է միացնող հյուսվածքների գոյացման, մաշկի և մազերի առողջության համար, ճնշում է վնասակար միկրոօրգանիզմների, սնկերի գործունեությունը, կլանում է ծանր մետաղները:
Կրեմնիումով հարուստ սեխի հյութը և սերմերի թուրմը վերականգնում է օրգանիզմի դիմադրողականությունը, կարգավորում է նյութափոխանակությունը և լյարդի, երիկամների, վահանագեղձի, աղիների բնականոն գործունեությունը:
Կալիումը և մագնիումը նպաստում են սիրտանոթային համակարգի բնականոն աշխատանքին, հեշտ յուրացվող երկաթը կանխարգելում է սակավարյունության առաջացումը:
Սեխը բարելավում է օգտակար միկրոօրգանիզմների միկրոֆլորան աղիներում և մաշկի մակերեսին: Սեխն ունի երիտասարդացնող և գեղեցկացնող ազդեցություն: Ըստ Ամիրդովլաթի. «Սեխի սերմերը առատացնում են կնոջ կաթը և ամրացնում են տղամարդկանց սեռական կարողությունը: Սակայն սերմը վնասակար է փայծաղի համար: Ընդունման չափաբաժինը 9 գրամ է (3-ական գ` օրը 3 անգամ): Սեխի սերմերի յուղը կօգնի միզուղիների խոցի դեպքում, իսկ կաթնահյութն (ջրային թուրմը) օգտակար է կրծքի համար, եթե սեխի կեղևը կպցնեն ճակատին, կօգնի մրսածության դեպքում: Եթե քսեն մարմնին, կօգնի միզակապության դեպքում, եթե կեղևի ջրով (թրմով) լվանան ցրտից ուռած ոտքերը, ուռածությունը կիջնի»:
*Սեխը պարունակում է նաև մեծ քանակությամբ վիտամին С: Այն բարենպաստ ազդեցություն է ունենում աղիքային միկրոֆլորայի վրա, նպաստում է օրգանիզմից խոլեսթերինի դուրս բերմանը, լավացնում է մարսողական գործընթացը:
*Սեխն ունի հրաշալի փափկեցնող հատկություն: Արևելքում ասում են` սեխը մազերը դարձնում է փայլուն, աչքերը երիտասարդ, շրթունքները թարմ, ցանկություններն ուժեղ, հնարավորությունները կատարելի, տղամարդկանց ցանկալի, կանանց՝ աննման:
*Սեխի չիրը համարվում է հրաշալի աղանդեր: Որպես կանոն, սեխն ուտում են թարմ վիճակում, ինչպես նրան ստեղծել է բնությունը: Սակայն, բացի այդ, դրանից պատրաստում են մեղր, ջեմ, հյութեր, չիր և այլն:
*Սեխը հարուստ է շաքարներով (13%), վիտամին С-ով, վիտամին РР-ով, կարոտինով, ֆոլիևաթթվով և երկաթով:
*Շնորհիվ բուժիչ հատկությունների` սեխն օգտակար է լուծի, աթերոսկլերոզի, թութքի, արյան, երիկամների և սիրտանոթային համակարգի հիվանդությունների դեպքում:
*Սեխի օգտակար և բուժիչ հատկությունները լայնորեն կիրառվում են նյարդային համակարգի ամրապնդման համար:
* Սեխի միջուկի մեջ առկա է նյութ, որը օգնում է սերոտոնինի` § երջանկության հորմոնի¦ արտադրմանը:
* Եթե տխուր եք, կերեք մի քանի կտոր սեխ և ձեր տրամադրությունը կբարձրանա:
*Դրանում կան շատ ֆերմենտներ, որոնք անհրաժեշտ են արյունաստեղծման համար, ինչն օգնում է վիրահատությունից հետո վերականգնվելուն:
Ունի միզամուղ հատկություն:*
Կալիումը և մագնիումը նպաստում են սիրտանոթային համակարգի բնականոն աշխատանքին, հեշտ յուրացվող երկաթը կանխարգելում է սակավարյունության առաջացումը:
Սեխը բարելավում է օգտակար միկրոօրգանիզմների միկրոֆլորան աղիներում և մաշկի մակերեսին:
*Սեխն ունի երիտասարդացնող և գեղեցկացնող ազդեցություն: Ըստ Ամիրդովլաթի. ¦Սեխի սերմերը առատացնում են կնոջ կաթը և ամրացնում են տղամարդկանց սեռական կարողությունը: Սակայն սերմը վնասակար է փայծաղի համար: Ընդունման չափաբաժինը 9 գրամ է (3-ական գ` օրը 3 անգամ):
*Սեխի սերմերի յուղը կօգնի միզուղիների խոցի դեպքում, իսկ կաթնահյութն (ջրային թուրմը) օգտակար է կրծքի համար:
*Եթե սեխի կեղևը կպցնեն ճակատին, կօգնի մրսածության դեպքում: Եթե քսեն մարմնին, կօգնի միզակապության դեպքում, եթե կեղևի ջրով (թրմով) լվանան ցրտից ուռած ոտքերը, ուռածությունը կիջնի¦:
Հիշեք, որ սեխի մեջ կա շատ շաքար և չի կարելի այն չարաշահել: Բժիշկ սննդաբանները զգուշացնում են, որ սեխի չարաշահումը կարող է առաջացնել ցավեր որովայնում և լուծ: Սեխը չի կարելի ուտել կաթնամթերքի հետ: Խորհուրդ է տրվում ուտել որպես ինքնուրույն սնունդ` երկրորդ նախաճաշի կամ ետճաշիկի ժամերին:
Ընդհանուր առմամբ սեխը չունի հակացուցումներ` չափավոր ուտելու դեպքում:
Հղիները, շաքարային դիաբետ, ստամոքսաբորբ և խոց ունեցող հիվանդները պետք է սննդակարգը ճշտեն բժշկի հետ: Հակացուցված է ինֆեկցիոն հիվանդությունների դեպքում:
Սեխի մակերեսին «բնակություն» են հաստատում սալմոնելը և այլ ինֆեկցիաների հարուցիչներ: Պետք է լավ լվանալ մակերեսը, չի կարելի ուտել գերհասունացած հատապտուղները, կտրած սեխը պահեք սառնարանում, հերմետիկ տարայի մեջ, սակայն առավելագույնը` 3 օր:
*Սառեցրած սեխի պահպանման ժամկետը մինչև 3 ամիս է:
Ժողովրդական դեղատոմսեր ըստ Ամիրդովլաթի
*Արյունահոսություն քթից. կաթեցրեք 2-3-ական կաթիլ սեխի հյութ յուրաքանչյուր քթանցքի մեջ:
Անգինա, բրոնխիտ. դրեք կեղևը (հյութալի կողմով) կոկորդի, կրծքի վրա:
*Շաքարային դիաբետ. մաքրեք, փոշիացրեք, չորացրեք սերմը: 3 ճ. գդ. հումքը 1 ժամ թրմեք 600 մլ եռացրած ջրում: Խմեք 200-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ: Սերմը պարունակում է ցինկ:
*Լեղաքարային հիվանդություն, խոլեցիստիտ. տրորեք կամ փոշիացրեք սեխի սերմը, 20 հումքը 2 ժամ թրմեք ջերմապահում 200 մլ տաք (նախօրոք եփած) կաթի մեջ, քամեք: Խմեք 100 մլ` նախաճաշից առաջ:
*Քարեր երիկամներում. մանրացրեք 150 գ (թարմ կամ չորացրած) սերմը, 8 ժամ թրմեք 3 լ եռացրած ջրում, պահեք տաք տեղում (փաթաթեք լաթով): Խմեք ջրի փոխարեն:
*Հոդատապ, դիսբակտերիոզ, հայմորիտ. խմեք 100-ական մլ սեխի հյութ` օրը 3-5 անգամ, ուտելուց 1.5 ժամ առաջ կամ հետո: Շարունակեք 2 շաբաթ, ունի նաև հակահելմինտոզ ազդեցություն` խմեք նախաճաշից առաջ:
*Տղամարդկանց համար. չորացրեք, փոշիացրեք սեխի սերմը, խառնեք մեղրի հետ (1:1): Կերեք 1-ական ճ. գդ.` օրը 3 անգամ ուտելուց կես ժամ առաջ:
*Դժվար միզարձակություն, քրոնիկ պրոստատիտ, քարեր միզապարկում. մաքրեք, մանրացրեք սերմը, 1 ճ. գդ. հումքը 30 րոպե եփեք 200 մլ կաթի մեջ, թույլ կրակի վրա, հաճախակի խառնեք, 30 րոպե թրմեք, քամեք, հումքը մզեք թուրմի մեջ: Խմեք 50-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ:
*Փոշիացրեք չոր սերմը, լուծեք ձիթապտղի յուղի մեջ (3:4), 30 րոպե տաքացրեք ջրային բաղնիքի վրա (թույլ կրակ), 20 օր թրմեք մութ տեղում: Խմեք 1-ական ճ. գդ. նախաճաշից առաջ:
*Շուրթերի խնամք. դրեք դիմակ սեխի թարմ պտղամսով:
*Լոսյոն չոր մաշկի խնամքի համար. իրար խառնեք սեխի հյութ, հում կաթ, հանքային ջուր (1:1:1): Օրը մի քանի անգամ շփեք դեմքը:
Ալերգիա. մանրացրեք 1 միջին մեծության սեխի կեղևը, 3-4 ժամ թրմեք սենյակի ջերմաստիճանի ջրում, մութ տեղում 3 լ ջրի մեջ: Ավելացրեք լոգանքի ջրին: Կատարեք օրը մեջ, ընդամենը 7 անգամ: Կարելի է ավելացնել լոգանքի ջրի մեջ 100 մլ սեխի հյութ:
*Լոսյոն. տրորեք սեխի պտղամիսը, 1 ժամ պահեք սառնարանում, հերմետիկ փակվող տարայի մեջ, զտեք հյութը: 400 մլ հումքի մեջ լուծեք 2 ճ. գդ. մեղր, 1 թ. գդ. մանր աղ և 200 մլ օղի: Մաքրեք մաշկը լոսյոնի մեջ թրմված բամբակե խծուծով, 1-2 ժամից լվացեք սառը ջրով: Լոսյոնը պահեք սառնարանում, հարմար է ցանկացած տեսակի մաշկի համար:
*Կորյակներ. տաքացրեք լաթե անձեռոցիկը եռջրի մեջ ,1-2 րոպե դրեք թրջոց դեմքին, երկրորդ անձեռոցիկը թրջեք սեխի հյութի մեջ և մշակեք դեմքը, 10-15 րոպեից լվացեք գոլ ջրով:
*Լվացվեք սերմի կամ կեղևի թուրմով:
*Տրորեք պտղամիսը, քսեք դեմքին, 10-15 րոպեից մաքրեք խոնավ անձեռոցիկով և մշակեք սնուցող քսուքով: