ՍԽՏՈՐԸ ՀԵՂՈՒԿԱՑՆՈՒՄ Է ԱՐՅՈՒՆԸ, ԿԱՆԽՈՒՄ ԱԹԵՐՈՍԿԼԵՐՈԶԸ

 

Հայտնի է, որ հակաբիոտիկ դեղերը նախատեսված են բակտերիաների միջոցով հարուցված ինֆեկցիոն հիվանդությունների բուժման համար։ Հնագույն ժամանակներից մարդը նկատել է, որ այս հրաշալի բանջարեղենն օգնում է պաշտպանվել խոլերայի, տիֆի, դիֆթերիայի, մալարիայի համաճարակներից, բուժել թոքերի տուբերկուլյոզը, թոքաբորբը, մրսածության հետևանքով առաջացած հիվանդությունները։
Շատ գիտնականներ գտնում են, որ օնկոլոգիական հիվանդությունները կարող են հարուցվել (և իրոք հարուցվում են) նաև բակտերիաների և այլ մանրէների միջոցով։

*Հետազոտությունները ցույց են տվել, որ հում սխտորն իր հատկություններով չի զիջում և ինչ-որ առումով նույնիսկ գերազանցում է հայտնի տետրացիկլին դեղամիջոցին:

*Գիտնականների խոսքով՝ սխտորը լավ է նոսրացնում արյունը, ուստի այն օգտակար է աթերոսկլերոզով տառապող մարդկանց համար։ «Սակայն, եթե մարդուն անհրաժեշտ չէ նոսրացնել արյունը, այլ ավելի շուտ մակարդվի արյունը, ապա սխտորը պետք է ամբողջությամբ բացառել սննդակարգից», - պարզաբանում են գիտնականները։

*Սխտորի հրաշալի հատկություններից մեկն էլ այն է, որ այն հեղուկացնելով արյունը` կարող է տարածել իր հակաբակտերիալ հատկություններ ունեցող միացությունները ողջ օրգանիզմով և հասցնել հիվանդ բջիջներին։

*Սխտորը պարունակում է բազմաթիվ տարբեր վիտամիններ։

Սխտորի բացառիկ առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն բուժում է դիսբակտերիոզը` ի տարբերություն հակաբիոտիկ դեղերի, որոնք վերացնում են նաև աղիների օգտակար միկրոֆլորան, այսինքն` օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող բակտերիաները։

*Սխտորը լայն սպեկտրի հակաբիոտիկ է: Այն սպանում է շատ մեծ քանակությամբ բակտերիաների լայն տեսականի:

*Օրգանիզմի համար օգտակար համեմունք է եւ ցանկալի է, որ այն խառնեք շատ ճաշատեսակների մեջ, թեկուզ՝ մի պտղունց:

Պատրաստեք սխտորի փոշի

Սխտորի պճեղները կտրատեք բարակ շերտերով, դասավորեք  սկուտեղի մեջ, չորացրեք հով տեղում: Եթե ունեք էլեկտրական չորանոց, կարող եք արագացնել գործընթացը:

*Չորացրած սխտորի կտորները մանրացրեք բլենդերով, եթե մեծ քանակությամբ սխտոր չունեք, կարող եք օգտագործել սուրճի սրճաղաց: Մաղեք սխտորի փոշին:

*Սխտորի փոշին օգտակար համեմունք է. Այն  պետք է լինի յուրաքանչյուր խոհանոցում։ Այն բուրավետ է, առողջարար և ամենուրեք կարելի է օգտագործել։

Սխտորը` որպես հակաուռուցքային միջոց
Հայտնի է, որ դիսբակտերիոզը կարող է դառնալ քաղցկեղի առաջացման և զարգացման պատճառ: Սխտորն ունի ոչ միայն հակաբակտերիալ, այլև հակասնկային և նույնիսկ հակավիրուսային ազդեցություն, այն պետք է պարտադիր ընդգրկել քաղցկեղով հիվանդների սննդակարգում։

Օնկոլոգիական հիվանդությունների դեպքում առաջին 5 օրը խմել 10-ական կաթիլ սխտորի հյութ` նախաճաշից առաջ։ Յուրաքանչյուր հաջորդ հնգօրյակում ավելացնել 10-ական կաթիլ, մինչև չափաբաժինը հասնի 1 ճ. գդ.։ Երեք ամիս անց չափաբաժինը նվազեցնել 10-ական կաթիլով։

Կանխարգելիչ ոգեթուրմ պատրաստելու համար  300 գ սխտորի քերուկը 21 օր թրմեք 1 լ բժշկական սպիրտի մեջ` կիպ փակված տարայում, քամեք։ Ոգեթուրմի 25 կաթիլ լուծեք 100 մլ եփած տաք կաթի մեջ։ Խմեք օրը 1 անգամ` ուտելուց առաջ։

Ի դեպ, բազմաթիվ փաստեր կան, որ այս թուրմի շնորհիվ մաքրվել են գխուղեղի անոթները եւ վերացրել դեմենցիան, կանխել ալցհեյմերի հիվանդությունը: