ՄԱՔՐՈՒՄ ԵՆՔ ԼՅԱՐԴԸ

Արյան մեջ խոլեսթերինի մակարդակը նվազեցնելով՝ չամիչը օգտակար է լյարդի ճարպային հիվանդության դեպքում, իսկ չամիչի հակաօքսիդանտային հատկությունները բարելավում են լյարդի դետոքսիկացիայի գործընթացները: Օգտակար է չամիչը սննդակարգում ներառելը, և հնարավոր է այն օգտագործել թուրմի տեսքով՝ եփելու ընթացքում միկրոտարրերի և ֆլավոնոիդների ջրի մեջ փոխանցման շնորհիվ:Լյարդը մաքրելու և օրգանիզմը կարգի բերելու հեշտ միջոց գոյություն ունի։ Ընդամենը մի քանի օր օգտագործելուց հետո կլավանա ինքնազգացողությունը, կմեղմանան նյութափոխանակության հետ կապված խնդիրները։
*Կարող է օգնել կանխարգելել սիրտ-անոթային համակարգի հետ կապված հիվանդությունների առաջացումը։
*Արյունն ու լյարդը մաքրելու համար խորհուրդ է տրվում օգտագործել չամիչի թուրմ, որն ակտիվացնում է բիոքիմիական գործընթացներն օրգանիզմում։ Չամիչ գնելիս ուշադրություն դարձրեք դրա գույնին. ընտրեք բնական, մուգ երանգի չամիչ։ Դրանք պետք է մաքուր լինեն, ոչ շատ չոր, ոչ շատ փափուկ։ Հաշվի առեք, որ, եթե չամիչը փայլում է, մեծ է հավանականությունը, որ այն մշակվել է հատուկ միջոցներով։
Բաղադրիչներ
• 2 բաժակ ջուր, 150 գրամ չամիչ:
Պատրաստման եղանակը
• Լավ լվացեք չամիչը։
• Եռացրեք ջուրը, չամիչը լցրեք դրա մեջ։ Չամիչը եռացրեք 20 րոպեի ընթացքում։ Թրմեք ամբողջ գիշեր։
• Առավոտյան մի փոքր տաքացրեք թուրմը։
Նկատի ունեցեք, որ լյարդի մաքրումն առավել արդյունավետ դարձնելու համար սննդակարգ անհրաժեշտ է ներառել մթերք, որը մաքրում է լյարդը՝ բազուկ, գազար, խնձոր, կաղամբ, սև սալոր, սպանախ։ Օգտակար է նաև մսեղենի և կաթնամթերքի օգտագործման սահմանափակումը։
*Ամենահեշտ տարբերակներից է 1 ճաշի գդալ տատասկափուշը լավ աղալ եւ լցնել 1 բաժակ եռացրած ջրի մեջ: Թրմել, քամել եւ ընդունել ուտելուց 30 րոպե առաջ՝ 1 ճ. գդ., օրը 3 անգամ: Այն մարդկանց համար, որոնց մոտ առաջին ախտանշաններն են, առաջարկում են տատասկափուշը աղալ եւ ստացված զանգվածին ավելացնել նույնքան մեղր, լավ խառնել եւ ընդունել օրը 2 անգամ՝ 1 թեյի գդալ ուտելու ժամանակ: Պատրաստված զանգվածը պետք է պահել սառնարանում: *Ճակնդեղը շատ լավ է մաքրում լյարդը. 1 մեծ ճակնդեղը մանրակրկիտ լվանալ եւ 3 լիտր ջրով եփել միջին բարձրության կրակի վրա: Հանել ճակնդեղը եւ անցկացնել քերիչով (փոքր անցքերով): Քերած ճակնդեղը նորից ավելացնել իր հյութին եւ 20 րոպե եփել դանդաղ կրակի վրա: Քամել հյութը եւ խմել 1 բաժակ (200 մլ): Անհրաժեշտ է ճակնդեղի քերուկը թողնել սառչի եւ քամել: Պետք է խմել 3 ժամը մեկ եւ առավելագույն արդյունքի համար անհրաժեշտ է խմելուց հետո պառկել եւ աջ մասում՝ լյարդի տարածքում դնել տաք ջերմակ (գրելկա):
*Երկու հարյուր գրամ վարսակը լավ լվանալ, լցնել 1 լիտր ջրի մեջ եւ թրմել 12 ժամ: Մարմանդ կրակի վրա դնել մինչեւ եռա եւ թողնել 30 րոպե դանդաղ կրակի վրա: Կաթսայի կափարիչը փակել, որպեսզի հանգիստ եփվի, որից հետո եւս 12 ժամ թրմել: Ստացված մասսան լավ ճզմում ենք, որպեսզի մնա միայն հյութը եւ ամեն ուտելուց կես ժամ առաջ 100 մլ խմում եք, օրը 3 անգամ: Բուժման կուրսը տեւում է 2 ամիս, ապա դադար եք տալիս 30 օր եւ դարձյալ կրկնում: Սրանք ամենաանվտանգ, առավել մատչելի եւ միեւնույն ժամանակ շատ արդյունավետ մեթոդներ են լյարդը տոքսիններից մաքրելու: Տարվա մեջ խորհուրդ է տրվում 2 անգամ ընդունել բուժման այս կուրսը: