ԴԵՂՁԸ, ԾԻՐԱՆԸ, ՆԵԿՏԱՐԻՆԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՕԳՏԱԿԱՐ ԼԻՆԵԼ ՇԱՔԱՐԱԽՏՈՎ ՏԱՌԱՊՈՂ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐ

Ո՞ր հիվանդությունների դեպքում կարելի է դեղձ ուտել։ Մրգերը արագացնում են նյութափոխանակությունը և կարգավորում արյան մեջ շաքարի մակարդակը։ Հետևաբար, դրանք կարելի է ներառել շաքարախտի դեպքում սննդակարգում։ Սակայն օրական չպետք է ուտել երկու կտորից ավելի։

Ծիրանն ու նեկտարինը բետա-կարոտինի աղբյուր են, որը բարելավում է տեսողությունը և մաշկի առողջությունը, իսկ դեղձը հայտնի է կալիումի բարձր պարունակությամբ: Բացի այդ, սեզոնային մրգերը, որպես կանոն, ունեն ցածր գլիկեմիկ ինդեքս, ինչը դրանք իդեալական է դարձնում շաքարախտով տառապող մարդկանց սննդակարգում ներառելու համար: Դրանք ապահովում են երկարատև հագեցվածության զգացում և օգնում են խուսափել չափից շատ ուտելուց:

Սննդակարգում մրգերի առկայությունը նվազեցնում է 2-րդ տիպի շաքարախտի զարգացման ռիսկը: Սա բացատրում է պլազմայում վիտամին C-ի և կարոտինոիդների բարձր մակարդակը, որը ի հայտ է գալիս դրանց օգտագործումից հետո: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մրգերի և բանջարեղենի օրական 66 գրամով օգտագործումը կարող է մոտ 25%-ով նվազեցնել շաքարախտի զարգացման ռիսկը: Բացի այդ, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սննդակարգում մրգերի բազմազանությունը դրական ազդեցություն ունի աղիքային միկրոբիոտայի վրա: Իր հերթին, սա նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը և շաքարախտի ռիսկը: Մրգերի մեծ քանակությամբ օգտագործումը ուսումնասիրության մասնակիցների մոտ աղիքային միկրոբիոտան ավելի բազմազան էր, ինչը կապված էր բորբոքման ցածր մակարդակի և ինսուլինի նկատմամբ ավելի լավ զգայունության հետ:

Կարևոր է կարգավորել մրգերի չափաբաժինները՝ ածխաջրերի չափից շատ ընդունումից խուսափելու համար։ Մեկ միջին չափի դեղձը կամ ծիրանը կարող է լավ տարբերակ լինել որպես նախուտեստ։
Իրար խառնեք սպիտակուցներն ու ճարպերը։ Ածխաջրերի կլանումը դանդաղեցնելու համար խորհուրդ է տրվում մրգերը ուտել սպիտակուցի կամ առողջ ճարպերի աղբյուրներով, օր.՝  ընկույզով կամ մածունով:
Կանոնավոր օգտագործումը. ձեր ամենօրյա սննդակարգում ներառեք սեզոնային մրգեր՝ վիտամինների և հանքանյութերի ընդունումն ապահովելու և գլյուկոզի մակարդակը կայուն պահելու համար։
Այսպիսով, դեղձը, ծիրանը և նեկտարինը կարող են օգտակար լինել շաքարախտով տառապող մարդկանց համար, եթե ճիշտ օգտագործեն։ Այս մրգերը օրգանիզմին ապահովում են օգտակար նյութերով և օգնում են վերահսկել արյան մեջ շաքարի մակարդակը։

Դեղձի օգտակարությունը

*Լավացնում է սրտի եւ ուղեղի աշխատանքը:

*Կարգավորում է մարսողությունը:

*Ամրացնում է իմունիտետը:

*Բարելավում է  արյան կազմը:

*Նպաստում է արյան զարկերակային ճնշման իջեցմանը:

*Օրգանիզմից հանում է խարամները-թունավոր նյութերը:

*Բարելավում հիշողությունը:

*Պարունակում է վիտամին A,C,E: