ԳԱԶԱՐԻ ԵՎ ԱՂԻ ԽԱՌՆՈՒՐԴԻ ԱՊՈՒՐՆ ԱՄՐԱՑՆՈՒՄ Է ԱՂԻՆԵՐԸ, ԿԱՆԽՈՒՄ ԲՈՐԲՈՔՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՈՒՄ

Էռնստ Մորո. բժիշկ, որը հազարավոր երեխաների կյանք է փրկել հասարակ գազարի ապուրի միջոցով
Մանկական մահացությունը դեռ մեկուկես հարյուրամյակ առաջ բարձր մակարդակի վրա էր։ Երեխաների մոտ ¼-ը չէր կարողանում հասնել 7 տարեկանի։ Ի դեպ, նրանցից շատերը մահանում էին լուծից, չէ՞ որ փոքրիկները շատ ավելի զգայուն են, քան մեծահասակները։ Սակայն երբեմն հիվանդության դեմ դեղ ստեղծելու համար հարկավոր են ոչ այլ ինչ, քան պարզ բաներ, օրինակ՝ գազար ու ջուր։
1874թ. դեկտեմբերին ավստրոհունգարական փոքրիկ Լյուբլյանա քաղաքում ծնվեց մի մարդ, որը հետագայում պետք է դառնար ժամանակակից մանկաբուժության հիմնադիրը։ Բժիշկ Էռնստ Մորոն սովորել է Գրացում, աշխատել Մյունխենում և Հեյդելբերգում։ Նա զբաղվել է մանկական ուղեղային կաթվածի ախտորոշմամբ, առաջինն է նշել, որ կրծքով կերակրելը բարձրացնում է երեխայի դիմադրողականությունը։
Սակայն բժշկության մեջ նրա մեծագույն ներդրումը բացահայտումն էր, որն օգնեց լուծից մահացող երեխաների թիվն էականորեն կրճատել։ Իր հետազոտությունների արդյունքում բժիշկը եկել է եզրահանգման, որ հասարակ գազարի ապուրն ամրացնում է աղիները և թույլ չի տալիս բորբոքումների առաջացում։
Բժիշկ Մորոն ստեղծեց բուժական և գործող բաղադրատոմս. հարկավոր էր ընդամենը 50 գրամ գազարը խյուսի վերածել, ապա եփել այն մեկ լիտր ջրի մեջ։ Այնուհետև ջրով խյուսի մեջ ավելացվում է երեք գրամ աղ և եփվում այնքան, որ զանգվածը դառնա ընդհանուր 1 լիտր։ Շնորհիվ այս պարզ միջոցի՝ երեխաների շրջանում մահացության թիվը նվազեց մի քանի անգամով։ Նա ինքն է հազարավոր երեխաների կյանք փրկել։ Մորոյի բաղադրատոմսը սկսեցին օգտագործել նաև այլ երկրներում։
1908 թվականին Էռնստ Մորոն կատարեց մեծ հայտնագործություն, որը կարելի էր բացատրել միայն մեկ դար անց։ Այդ տարիներին շատ երեխաներ մահանում էին փորլուծությունից։ Մորոն ստեղծեց ամենապարզ բաղադրատոմսը, որի շնորհիվ երեխաների մահացությունը կրկնակի անգամ նվազեց։
Սովորական գազարով ապուր-պյուրե. այս ապուրի մեջ ձևավորված թթվային օլիգոսախարիդները, հայտնվելով գազարի լուծույթում, կանխում են բակտերիաների ամրացումը աղիների լորձաթաղանթին: