ԲԱՐՁՐԱՑՐԵՔ ԻՄՈՒՆԻՏԵՏԸ՝ ԱՆԸՆԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ-ՎԱՐԱԿԱՄԵՐԺՈՒԹՅՈՒՆԸ

Իմունիտետը՝ օրգանիզմի անընկալությունն է վարակիչ հիվանդությունների նկատմամբ: Դրա շնորհիվ օրգանիզմը հայտնաբերում է վնասակար բակտերիաներին, վիրուսներին և այլ ախտածիններին ու վնասազերծում դրանց։ Տարբերվում են բնական և արհեստական իմունիտետ։ Իր հերթին բնական իմունիտետը կարող է լինել բնածին եւ ձեռքբերովի։ Բնածին բնական իմունիտետը փոխանցվում է ժառանգաբար, սերնդեսերունդ։
Բարձրացրեք ձեր անձեռնմխելիությունը և ամրացրեք ձեր նյարդային համակարգը։
Հիշեք. հիվանդաբեր մանրէների դեմ պաշտպանական դեր են կատարում նաև արյունը, հյուսվածքային հեղուկը և ավիշը: Արյան պաշտպանական ռեակցիա: Մեր օրգանիզմը մշտապես գտնվում է արտաքին վնասակար ազդակների, այդ թվում` մանրէների, վիրուսների ազդեցության պայմաններում:
Պատմական զարգացման (էվոլյուցիա) ընթացքում օրգանիզմում առաջացել են մի շարք հարմարանքներ վնասակար ազդեցություններին դիմագրավելու համար: Այսպես` պաշտպանական դեր է կատարում մաշկը՝ պաշտպանելով նրա օրգաններն ու հյուսվածքները մեխանիկական վնասակար ազդակներից: Մեծ թվով հիվանդությունների հարուցիչներ չեն կարող առողջ մաշկով ու լորձաթաղանթով թափանցել օրգանիզմի ներքին միջավայր:
Արդեն գիտեք, որ արյան սպիտակ գնդիկները՝ լեյկոցիտները, քայքայում, ոչնչացնում են օրգանիզմ թափանցած օտարածին նյութերը (ֆագոցիտոզ): Սակայն վնասակար մանրէների դեմ պայքարի գլխավոր միջոցը հակամարմիններն են, որոնք սպիտակուցային նյութեր են: Դրանք օրգանիզմում առաջանում են այն ժամանակ, երբ օրգանիզմ են թափանցում հիվանդաբեր մանրէներ: Հակամարմիններն իրենց ազդեցությամբ խիստ յուրովի են, այլ կերպ ասած` նրանք վնասազերծում են միայն այն օտարածին նյութերը, որոնք պատճառ են դարձել իրենց առաջացմանը: Այդ գործընթացն ընկած է իմունիտետի առաջացման հիմքում:
Իմունիտետի շնորհիվ օրգանիզմը հայտնաբերում է վնասակար բակտերիաներին, վիրուսներին և վնասազերծում դրանց: Տարբերում են բնական և արհեստական իմունիտետ:
*Վերցրեք 1 բաժակ մաքրած ընկույզ, նույնքան մեղր և կիտրոն։ Մանրացրեք ընկույզի հատիկները և կիտրոնը, լցրեք հեղուկ մեղրi վրա, պահեք սառնարանում։ Ընդունեք 1 ճաշի գդալ օրական 3 անգամ 2 շաբաթ։
*Թարմ քամած խաղողի հյութ։ Ընդունեք 2 ճաշի գդալ ուտելուց առաջ, մինչև ձեզ ավելի լավ զգաք։
*Սոճու ասեղները արագորեն վերացնում են քրոնիկ հոգնածությունը։ Լվացեք անտառում հավաքված ասեղները, չորացրեք ջեռոցում 15 րոպե, մանրացրեք 2 ճաշի գդալ ասեղներ, ավելացրեք 200 մլ ջուր և եփեք մարմանդ կրակի վրա 30 րոպե, ավելացրեք 3 ճաշի գդալ մեղր, փաթաթեք 1 ժամ։ Ընդունեք 1 ճաշի գդալ քնելուց առաջ 10 օր։
* Լավ ազդեցություն է տալիս այս հին բաղադրատոմսը. 200 մլ կաթ, 1 ճաշի գդալ մեղր և 0.5 ճաշի գդալ չորացրած երիցուկի ծաղիկներ։ Երիցուկի վրա լցնել կաթը և եռացնել, ավելացնել մեղրը, քամել, խմել քնելուց առաջ։
* Իմունիտետը պահպանելու համար, հատկապես տղամարդկանց համար՝ դդմի սերմերի, մեղրի և կոնյակի խառնուրդ. 0.5 բաժակ մաքրած սերմերի վրա լցնել հեղուկ մեղր և ավելացնել 30 մլ կոնյակ։ Ընդունել 1 ճ. գդ. ամեն օր անոթի վիճակում՝ առնվազն 3 շաբաթ։
Լյարդը մաքրելու և օրգանիզմը կարգի բերելու հեշտ միջոց գոյություն ունի։ Ընդամենը մի քանի օր օգտագործելուց հետո կլավանա ինքնազգացողությունը, կմեղմանան նյութափոխանակության հետ կապված խնդիրները։
*Կարող է օգնել կանխարգելել սիրտ-անոթային համակարգի հետ կապված հիվանդությունների առաջացումը։
*Արյունն ու լյարդը մաքրելու համար խորհուրդ է տրվում օգտագործել չամիչի թուրմ, որն ակտիվացնում է բիոքիմիական գործընթացներն օրգանիզմում։ Չամիչ գնելիս ուշադրություն դարձրեք դրա գույնին. ընտրեք բնական, մուգ երանգի չամիչ։ Դրանք պետք է մաքուր լինեն, ոչ շատ չոր, ոչ շատ փափուկ։ Հաշվի առեք, որ, եթե չամիչը փայլում է, մեծ է հավանականությունը, որ այն մշակվել է հատուկ միջոցներով։
Բաղադրիչներն են՝ 2 բաժակ ջուր, 150 գ չամիչ:
Պատրաստման եղանակը
• Լավ լվացեք չամիչը։ Եռացրեք ջուրը, չամիչը լցրեք դրա մեջ։ Չամիչը եռացրեք 20 րոպե։ Թրմեք ամբողջ գիշեր։Առավոտյան մի փոքր տաքացրեք թուրմը։
Նկատի ունեցեք, որ լյարդի մաքրումն առավել արդյունավետ դարձնելու համար սննդակարգ անհրաժեշտ է ներառել մթերք, որը մաքրում է լյարդը՝ բազուկ, գազար, խնձոր, կաղամբ, սև սալոր, սպանախ։ Օգտակար է նաև մսեղենի և կաթնամթերքի օգտագործման սահմանափակումը։
*Ամենահեշտ տարբերակներից է 1 ճաշի գդալ տատասկափուշը լավ աղալ եւ լցնել 1 բաժակ եռացրած ջրի մեջ: Թրմել, քամել եւ ընդունել ուտելուց 30 րոպե առաջ՝ 1 ճ. գդ., օրը 3 անգամ: Այն մարդկանց համար, որոնց մոտ առաջին ախտանշաններն են, առաջարկում են տատասկափուշը աղալ եւ ստացված զանգվածին ավելացնել նույնքան մեղր, լավ խառնել եւ ընդունել օրը 2 անգամ՝ 1 թեյի գդալ ուտելու ժամանակ: Պատրաստված զանգվածը պետք է պահել սառնարանում: *Ճակնդեղը շատ լավ է մաքրում լյարդը. 1 մեծ ճակնդեղը մանրակրկիտ լվանալ եւ 3 լիտր ջրով եփել միջին բարձրության կրակի վրա: Հանել ճակնդեղը եւ անցկացնել քերիչով (փոքր անցքերով): Քերած ճակնդեղը նորից ավելացնել իր հյութին եւ 20 րոպե եփել դանդաղ կրակի վրա: Քամել հյութը եւ խմել 1 բաժակ (200 մլ): Անհրաժեշտ է ճակնդեղի քերուկը թողնել սառչի եւ քամել: Պետք է խմել 3 ժամը մեկ եւ առավելագույն արդյունքի համար անհրաժեշտ է խմելուց հետո պառկել եւ աջ մասում՝ լյարդի տարածքում դնել տաք ջերմակ (գրելկա):
*Երկու հարյուր գրամ վարսակը լավ լվանալ, լցնել 1 լիտր ջրի մեջ եւ թրմել 12 ժամ: Մարմանդ կրակի վրա դնել մինչեւ եռա եւ թողնել 30 րոպե դանդաղ կրակի վրա: Կաթսայի կափարիչը փակել, որպեսզի հանգիստ եփվի, որից հետո եւս 12 ժամ թրմել: Ստացված մասսան լավ ճզմում ենք, որպեսզի մնա միայն հյութը եւ ամեն ուտելուց կես ժամ առաջ 100 մլ խմում եք, օրը 3 անգամ: Բուժման կուրսը տեւում է 2 ամիս, ապա դադար եք տալիս 30 օր եւ դարձյալ կրկնում: Սրանք ամենաանվտանգ, առավել մատչելի եւ միեւնույն ժամանակ շատ արդյունավետ մեթոդներ են լյարդը տոքսիններից մաքրելու: Տարվա մեջ խորհուրդ է տրվում 2 անգամ ընդունել բուժման այս կուրսը: