ՈՒՆԱԲԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ Է ՃՆՇՈՒՄԸ, ՍՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ, ՈՒՆԻ ՄԱՆՐԷԱՍՊԱՆ, ԱՐՅՈՒՆԸ ՄԱՔՐՈՂ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ունաբի պտուղն ունի մանրէասպան, վերքամոքիչ, արյունը մաքրող, խորխաբեր, թույլ լուծողական, սրտի աշխատանքը լավացնող, միզամուղ, սեռական կարողությունը բարձրացնող հատկություններ, ավելացնում է կերակրող մայրերի կաթը։
Բույսի անվանումն ունի պարսկական ծագում` Zizufun են անվանել ցանկացած տեսակի ուտելի պտուղները։ Ֆրանսիայում ունաբի պտուղներն անվանում են ժուժուբա։ Ունաբին մոտ 400 տարի առաջ մշակվել է Չինաստանում, ինչի պատճառով բույսն անվանում են նաև չինական խուրմա։
Ունաբի ծառը դիմացկուն է ջերմաստիճանի փոփոխությունների հանդեպ, դիմանում է մինչև 30C ցրտահարությանը, երաշտադիմացկուն է, լավ է տանում ամառվա շոգը։
Շատ հետաքրքիր է ունաբի բուսաճական շրջանը։ Ծառի առաջին տերևները սկսում են բացվել մայիսի վերջերին։ Ծաղիկները բացվում են հունիսին, պտուղների հասունացման շրջանը սկսվում է հոկտեմբերին և շարունակվում է մոտ մեկ ամիս։ Ծառը տերևաթափ է լինում դեկտեմբեր-հունվար ամիսներին։
Ունաբի սովորականի բոլոր մասերն ունեն բուժիչ հատկություններ։
Պտուղը պարունակում է սպիտակուց, օսլա, շաքար, պեկտինային նյութեր, ճարպեր, օրգանական թթուներ, կումարին, տանին, ֆլավոններ, նաև ասկորբինաթթու, ռուտին, կարոտին, B խմբի վիտամիններ, կալցիում, ֆոսֆոր, կալիում, մագնիում, երկաթ, կոբալտ, յոդ։ Հասունացման նախնական շրջանում ունաբի պտղի համը նման է խնձորին, հասունանալուց հետո պտուղը փափկում է, իսկ համով հիշեցնում է փյունիկյան արմավի պտուղը (խուրմա)։ Ունաբի պտուղն ունի մանրէասպան, վերքամոքիչ, արյունը մաքրող, խորխաբեր, թույլ լուծողական, սրտի աշխատանքը լավացնող, միզամուղ, սեռական կարողությունը բարձրացնող հատկություններ, ավելացնում է կերակրող մայրերի կաթը։
Ունաբին բարձր է գնահատվում` որպես հիպոտենզիվ` ճնշումը կարգավորող դիետիկ սնունդ։
Ունաբի պտուղն ունի մանրէասպան, վերքամոքիչ, արյունը մաքրող, խորխաբեր, թույլ լուծողական, սրտի աշխատանքը լավացնող, միզամուղ, սեռական կարողությունը բարձրացնող հատկություններ, ավելացնում է կերակրող մայրերի կաթը։
Ունաբին բարձր է գնահատվում՝ որպես հիպոտենզիվ՝ ճնշումը կարգավորող դիետիկ սնունդ։ Սերմը պարունակում է բույսին բնորոշ սապոնինների խումբ, գլյուկոզա, քսիլոզա և այլ շաքարներ։
Սերմը ունի հանգստացնող, թույլ լուծողական հատկություններ։
Տերևը պարունակում է թմրեցնող նյութեր, ունի խորխաբեր և հիպոտենզիվ հատկություններ, կարգավորում է սրտի ռիթմը։ Հետաքրքիր է իմանալ, որ տերևը ծամելիս՝ փոխվում է ընկալումը համի հանդեպ՝ մարդը չի զգում քաղցր և դառը համերը, իսկ զգայունությունը աղի և թթու համերի հանդեպ լիովին պահպանվում է։
Ունաբի արմատը և կեղևը պարունակում են դաբաղանյութեր և սապոնիններ։ Կեղևը պարունակում է նաև ռուտին։
Ունաբի արմատների եփուկը խթանում է մազերի աճը և ամրացնում մազարմատները։
Բույսի պտուղներն ուտելի են թարմ և չոր վիճակում, պատրաստում են մուրաբա, ջեմեր, հյութեր, գինի, կոմպոտներ, մարինադներ և այլն։
Ունաբի ծառը դիմացկուն է ջերմաստիճանի փոփոխությունների հանդեպ, դիմանում է մինչև 30 °C ցրտահարությանը, երաշտադիմացկուն է, լավ է տանում ամառվա շոգը։
Բժշկական կիրառություն
Օգտակար է սակավարյունության, գլխապտույտի, չոր հազի, լուծի, ասթենիայի դեպքում, Իջեցնում է խոլեստերինի մակարդակն արյան մեջ, օգտակար է հիպերտոնիայի և հազի դեպքում, ամրացնում է մազարմատները, վերացնում թեփը, օգտագործում են աբցեսի, թարախապալարների դեպքում
Դեղատոմսեր
Եփուկ. 300 գ թարմ ունաբի պտուղը 20 րոպե եփեք 500 մլ ջրի մեջ, 1 ժամ թրմեք, քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 3-4 անգամ` անկախ սնվելուց։
Օգտակար է` սակավարյունության, գլխապտույտի, չոր հազի, լուծի, ասթենիայի դեպքում։ Իջեցնում է խոլեստերինի մակարդակն արյան մեջ։
Թուրմ. 1 ճ. գդ. ունաբի մանրացրած տերևները 1 ժամ թրմեք 300 մլ եռջրում, քամեք։ Խմեք 50-ական մլ` օրը 3-4 անգամ։ Օգտակար է հիպերտոնիայի և հազի դեպքում։ Ամրացնում է մազարմատները, վերացնում թեփը։
Ոգեթուրմ. 100 գ ունաբի մանրացրած կորիզները 10 րոպե եփեք 500 մլ ջրի մեջ, անջատեք կրակը, անմիջապես ավելացրեք 200 մլ 96 տոկոսանոց սպիրտ։ Թրմեք 8 ժամ, քամեք։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 4 անգամ` նևրասթենիայի, հիստերիայի, գլխապտույտի, տախիկարդիայի, անքնության դեպքում։
Քսուք. Աղացեք ունաբի թարմ տերևները, խառնեք ձիթապտղի յուղի հետ (1։5), 5 րոպե եփեք եռացող ջրային բաղնիքի վրա, թրմեք 10 օր, քամեք։ Խորհուրդ է տրվում արտաքին օգտագործման համար աբցեսի, թարախապալարների դեպքում։
Հիպերտոնիկ հիվանդություն. Կերեք 100-ական գրամ ունաբի պտուղ, օրը 3 անգամ` սնվելուց 30 րոպե հետո։ Շարունակեք 3 ամիս։
Հիպոտոնիայի դեպքում խորհուրդ է տրվում ուտել օրը 50 գ ունաբի պտուղ` որպես տոնուսը բարձրացնող միջոց։
Զգուշացում. ունաբի կորիզներից ստացված պատրաստուկները հակացուցված են հղիներին։

