ԴԵՂՆԱԽՏԻ ԴԵՊՔՈՒՄ ԱՆԱԹԱՌԱՄԻ ԾԱՂԻԿՆԵՐՈՎ ՄԱՔՐԵՔ ԼՅԱՐԴԸ

 

Բուժական նպատակով կիրառվում են ծաղկազամբյուղները, որոնք պարունակում են ֆլավոնոիդներ, եթերայուղեր, օրգանական թթուներ, կարոտինոիդներ, խեժեր, լորձեր, դառը նյութեր, դաբաղող նյութեր, վիտամիններ C եւ K, հանքային աղեր եւ այլն։

*Անթառամի ծաղիկներն ունեն լեղամուղ, միզամուղ հատկություններ, օգտագործում են իբրեւ աղիների հարթ մկանների, լեղածորանների, լեղապարկի, արյունատար անոթների կծկանքը վերացնող եւ ցավազրկող։

*Անթառամը բարձրացնում է ստամոքսահյութի արտադրությունը, խթանում ենթաստամոքսային գեղձի գեղձային գործունեությունը, ավելացնում օրական միզարտադրությունը։

*Դեղաբույսն ունի արտահայտված հակաբորբոքային ազդեցություն։ Ելնելով օրգանիզմի վրա ունեցած իր բարերար ազդեցությունից՝ այն օգտագործում են հետեւյալ հիվանդությունների բուժման դեպքում, դեղնախտ` մի քանի օրում վերացնում է դեղնությունը, խոլեցիստիտներ, խոլանգիտներ, խրոնիկական, թերսեկրետոր, թերթթու գաստրիտներ, լեղաքարային հիվանդություններ։

*Եփուկ պատրաստելու համար անհրաժեշտ է 10 գ (3 ճաշի գդալ) անթառամի ծաղիկները դնել էմալապատ կաթսայի մեջ, ավելացնել 200 մլ (1 թեյի բաժակ) եռացած ջուր եւ 30 րոպե եփել ջրային բաղնիքում։ Այնուհետեւ 10 րոպե հովացնել սենյակային ջերմաստիճանի պայմաններում, քամել հումքը, ստացված եփուկի ծավալը հասցնել 200 մլ-ի՝ ավելացնելով համապատասխան քանակությամբ եռացրած ջուր։ Օգտագործել 1/2 թեյի բաժակ, օրը 2 անգամ, ուտելուց 15 րոպե առաջ։

Ջրաթուրմը պատրաստել հետեւյալ կերպ. 5 գ մանրացրած հումքը 8 ժամ  500 մլ սառը ջրում թրմել։ Խմել օրական 3-4 անգամ։ Անթառամը բուժման նպատակով օգտագործում են նաեւ չոր` մանրացված տարբերակով, որը պետք է խմել 1 գրամ, օրական 3 անգամ, ընդամենը 2-3 շաբաթ։

Անթառամն  ճնշում է ստաֆիլոկոկերի և ստրեպտակոկերի աճը, օգնում է սրտխառնոցների և փսխումների դեպքում:
Ժողովրդական բժշկության մեջ օգտագործում են գաստրիտների, փորկապության, կոլիտների և այլ դեպքերում:

*Ունի միջատասպան հատկություն, օգտագործում են բնակարաններում ցեցի դեմ:

*Հայաստանում և  Իրանում տարածված  ալիքանման անթառամը (Helichrysum undulatum), որի ծաղիկները կարմրավարդագույն են, երբեմն էլ՝ բաց վարդագույն: Աճում է կիսանապատային գոտու քարքարոտ լանջերին (Երևան, Գառնի, Գողթ, Ուրցի լեռներ): Ծաղկում է հունիս-օգոստոսին:

Միջին Ասիայում, Անդրկովկասում և Իրանի ալպիական, մերձալպիական գոտիների քարքարոտ լանջերին հանդիպում է անթառամ հայկական (Helichrysum armenium) տեսակը:

Հիմնական հակացուցումները և նախազգուշացումները

Բարձր թթվայնություն. անթառամը խթանում է ստամոքսահյութի արտադրությունը, ուստի հակացուցված է թթվային գաստրիտների դեպքում:

Լեղաքարային հիվանդություն. Խորհուրդ չի տրվում քարերի առկայության դեպքում, քանի որ ուժեղ լեղամուղ է և կարող է քարերի շարժ առաջացնել:

Հիպերտոնիա. որոշ տվյալներով՝ կարող է բարձրացնել արյան ճնշումը:

Հղիություն և կրծքով կերակրում. օգտագործումը խորհուրդ չի տրվում:

Երկարատև օգտագործում. չի կարելի ընդունել 2-3 շաբաթից ավելի, քանի որ այն թույլ տոքսիկ է և կարող է լյարդում կանգային երևույթներ առաջացնել: