ԿՈՐԵԱՑԻՆԵՐԸ ՉՈՐԱՑՆՈՒՄ ԵՆ ԹԹԻ ՄԻՋՈՒԿԸ (ԿՈԹԸ), ՈՐԻ ԹՈՒՐՄԸ ՕԳՏԱԿԱՐ Է ՍԻՐՏԱՆՈԹԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ՀԱՄԱՐ

Ո՞րն է թթենու տերեւների օգուտը

Եվ ավանդական, եւ ժամանակակից բժշկությունը շաքարախտի եւ ճարպակալման դեպքում խորհուրդ են տալիս անսահմանափակ քանակությամբ թարմ թութ կամ թթի հյութ օգտագործել:

Թթի պտուղները պարունակում են մեծ քանակությամբ վիտամիններ՝  A, B1, B2, B6, B9, C, E, K։

Թթենու պտուղները համարվել է դեղաբույս։ Այն շատ օգտակար է մարսողական տրակտի համար: Օգտակար է նույնիսկ դիետաների ընթացքում: Թութը օգտակար կլինի երիկամների կամ սրտի քրոնիկ հիվանդությամբ տառապող մարդկանց համար: Թթի եփուկը` դոշաբը, հայ ժողովուրդը հնուց օգտագործել է շնչառական հիվանդությունների դեմ: Իսկ թթից պատրաստված մուրաբան և չիրը անփոխարինելի սնունդ են թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար։

Հիշեք, որ չհասունացած թութն ունի կծու համ և ունակ է հեռացնել այրոցը։

Հասունացած թութհիանալի ախտահանիչ են սննդային թունավորման դեպքում: Մարդիկ օգտագործում են գերհասուն թթենին ՝ որպես լուծողական: Բացի այդ, հասած պտուղները լավ միզամուղ միջոց են: Հատապտուղներն օգնում են վերականգնվել հետվիրահատական ​​շրջանում և ծանր ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ:

Թթենու բնի կեղևը միզամուղ, հազը փափկացնող ազդեցություն է ունենում, նույնպես նպաստում է արյան ճնշման իջեցմանը:

Շաքարախտով հիվանդները թութը կարող են օգտագործել նաեւ չորացրած վիճակում. 20 գ թթի չիրը եփել 2 բաժակ եռացրած ջրում, ընդունել ուտելուց հետո՝ կես բաժակ: Այս եփուկը օգտակար է նաեւ անգինայի, բերանի խոռոչի խոցերի դեպքում՝ որպես կոկորդը ողողելու միջոց:
Թթենու տերեւները լինում են նաեւ դառնահամ: Ճյուղերի համը դառն է կամ չեզոք:

* Չինացիները սպիտակ թթի տերևներով սովորաբար բուժում են նաև բարձր ջերմությամբ, գլխացավերով և ֆարինգիտով ուղեկցվող մրսածությունը:
Տերեւների հիմնական արժանիքը՝ հակաբակտերիալ, քրտնաբեր, հազը փափկացնող ազդեցությունն է

Թթենու ճյուղերը հակառեւմատիկ, ցավազրկող հատկություն ունեն եւ նպաստում են արյան ճնշման իջեցմանը

Թթենու կեղեւը միզամուղ է, հազը փափկացնող եւ, միեւնույն ժամանակ, նպաստում է արյան ճնշման իջեցմանը։

Առաջին հերթին, թթենու տերևները հայտնի են իրենց հզոր հակաօքսիդանտներով:

Կովկասյան երկրներում սեւ թթից եփված սիրոպով ողողում են բերանի խոռոչն ու կոկորդը՝ դրանց խոցային վարակների դեպքում: Գիտականորեն ապացուցված է, որ ե՛ւ սպիտակ, ե՛ւ սեւ թութը, ինչպես նաեւ դրանցից եփված սիրոպը կամ թուրմը ունեն հակասեպտիկ հատկություն:
*
Ուշադրություն. կորեական ավանդական բժշկությունը խորհուրդ է տալիս ամռանը հավաքել եւ չորացնել թթենու պտղի միջուկը (կոթը), որոնցից պատրաստված թուրմը շատ օգտակար է ճարպակալման եւ սիրտանոթային հիվանդությունների բուժման համար:
Ժողովրդական բժշկության մեջ՝ որպես վերքերի ապաքինման միջոց, գործածվում է նաեւ թթենու կեղեւը: Դրա համար թթենու կեղեւի փոշին խառնում են բուսական յուղի հետ (1:30) եւ ստացված հեղուկը քսում մակերեսային քերծվածքների, կտրված վերքերի, խոցերի վրա: Շատ դեպքերում թթենու կեղեւից եփված թուրմը խորհուրդ է տրվում հիպերտոնիայի բուժման համար: Այն օգտակար է նաեւ բրոնխիտի, բրոնխիալ ասթմայի եւ այլ դեպքերում:
*
Չինացիները սպիտակ թթի տերեւներով սովորաբար բուժում են նաեւ բարձր ջերմությամբ, գլխացավերով եւ ֆարինգիտով ուղեկցվող մրսածությունը:
*
Հիշեք, որ հասած թութը հակացուցված է փորլուծության, թոքերի հիվանդությունների դեպքերում:

*Թոքերի հիվանդությունների դեպքում հակացուցվում է  նաեւ թթենու կեղևի և տերևների գործածումը: Կասկածների դեպքում անհրաժեշտ է անպայման խորհրդակցել բժշկի հետ:

 Թութը նպաստում է արյունաստեղծ օրգանների բնականոն աշխատանքին, օգտակար է սակավարյունության, հեպատիտի, խոլեցիստիտի, հիպերտոնիայի դեպքում, այն թարմացնում է արյունը, սնում է ուղեղը, բացում է ծորանների սպազմը, ունի միզամուղ հատկություն։

Այն հրաշալի միջոց է նաեւ հղի կանանց եւ երեխաների համար, որովհետեւ մեծ քանակությամբ ֆոսֆոր է պարունակում։