ՕՄԱՐ ԽԱՅԱՄ

Գինուս կուժը դու կոտրեցիր, Աստված իմ,
Բախտիս դուռը դու փակեցիր, Աստված իմ,
Իմ ալ գինին դու թափեցիր Աստված իմ,
Ես եմ խմում` դու հարբեցիր, Աստված իմ:
*
Քանի որ իմ աշխարհ գալը իմ կամքով չէր այս աշխարհում.
Եվ անմուրազ հեռանալը – իմ կամքով չէ այս աշխարհում,
Վեր կաց, գոտիդ ամրացրու և գինի բեր ինձ, մատռվակ,
Որ աշխարհի ցավը խեղդեմ այս գինով լի կուժ – կուլայում…
*
Թե ձեռքըս հասներ անիվին բախտի,
Ցած կնետեի նրան իմ թախտից,
Եվ կստեղծեի ուրիշ մի անիվ,
Որ մարդ տեր դառնար իր ուզած բախտին:
Մեզանից ո՞վ մեղք չի գործել այս աշխարհում, ասա,
Թե չի գործել, ո՞նց է ապրել այս աշխարհում, ասա,
Եթե դու իմ վատին վատով պատասխանես, Աստված,
Ինչումն է մեր միջև եղած տարբերությունն, ասա:
*Մի՛ լսիր նրան, ով շատ է խոստանում,
Սովորաբար նրանք ոչ մի խոստում էլ չեն կատարում:
*Հեռացիր այն ընկերոջից, ով մեկ անգամ դավաճանել է,
Ով դավաճանել է մեկ անգամ, քեզ կդավաճանի երկու անգամ:
*Սեր մի՛ փնտրիր այնտեղ, որտեղ պատասխան չկա,
Սիրո մեջ կան երկու հոգի, ուրիշ բովանդակություն չկա:
*Ամենամեծ նվաճումը պատմության մեջ մարդկության
Ո՛չ հաղթանակն է բախտի դեմ,
ո՛չ էլ անգամ՝ հենց մահվա՛ն:
Երկնային այն դատավորը ձեզ միավոր է տալիս
Լոկ այնժա՛մ, երբ ինքներդ ձե՛ր
դեմ եք հասնում հաղթության