ԿԱՐՄԻՐ ՍՈԽԻ ՄԵՋ ՊԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՔՎԵՐՑԵՏԻՆԸ ՀԱԿԱՕՔՍԻԴԱՆՏ Է, ՕԳՆՈՒՄ Է ԱՐՅԱՆ ՄԵՋ ԿԱՐԳԱՎՈՐԵԼ ՇԱՔԱՐԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ

 

Սոխի այս տեսակը առանձնանում է իր մանուշակագույն-կարմիր կեղևով և կարմրավուն երանգով սպիտակ միջուկով: Սոխուկները չափավոր քաղցր են, առանց դառնության և շատ խրթխրթան: Կարմիր սոխը պարունակում է գրեթե երկու անգամ ավելի շատ բնական հակաօքսիդանտ, քան սովորական սոխը:Եթե դուք ամեն օր կարմիր սոխ օգտագործեք, այն  կդառա ձեր առողջության արժեքավոր երաշխավորը։ Այո՜, այս բանջարեղենը, որը հաճախ օգտագործում են որպես պարզ համեմունք, իրականում պարունակում է քիչ հայտնի սննդային գանձեր։ Դրա ազդեցությունը ակնհայտ է նույնիսկ ամեն օր փոքր քանակությամբ օգտագործելիս։

Ահա թե ինչու պետք է ձեր խոհանոցում այն պատվավոր տեղ գրավի:

Կարմիր սոխի առողջական օգուտները

*Կարմիր սոխը արդյունավետ բնական հակաբորբոքային միջոց է, հիշե՛ք:

*Տառապո՞ւմ եք հոդերի ցավից կամ հաճախակի ալերգիաներից։ Քվերցետինը, որը կարմիր սոխի մեջ մեծ քանակությամբ պարունակվող հակաօքսիդանտ է, օգնում է բնականորեն նվազեցնել բորբոքումը։ Սա պարզ լուծում է ամենօրյա ցավերի թեթևացման համար՝ առանց դեղորայքի անհրաժեշտության։

*Այն լավ է սրտին։ Նվազեցնում է խոլեսթերինի մակարդակը, բարելավում է արյան շրջանառությունն և կայուն պահպանում արյան ճնշումը: Կարմիր սոխը աջակցում է սիրտանոթային համակարգին իր ծծմբային միացությունների շնորհիվ:

*Կարմիր սոխը օգնում է արյան մեջ կարգավորել շաքարի մակարդակը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կարմիր սոխը կարող է բարելավել ինսուլինի նկատմամբ զգայունությունը: Սա արժեքավոր ակտիվ է նրանց համար, ովքեր իրենց արյան մեջ վերահսկում են շաքարի մակարդակը կամ ձգտում են ավելի լավ կառավարել նախադիաբետը կամ 2-րդ տիպի շաքարախտը:

*Բնական իմունային աջակցություն. C վիտամինի, ֆլավոնոիդների և հակաբակտերիալ հատկությունների շնորհիվ կարմիր սոխը ամրապնդում է մարմնի բնական պաշտպանությունը:

*Հիանալի է ձմռան դեմ պայքարելու կամ իմունային համակարգը ամբողջ տարվա ընթացքում աջակցելու համար:

*Ավելի առողջ մաշկ կունենաք: Այն նպաստում է արյան դետոքսիկացիային և պայքարում է օքսիդատիվ սթրեսի դեմ, ինչը հանգեցնում է ավելի քիչ բծերի, ավելի փայլուն մաշկի և լավ հանգստացած տեսքի: Արժե փորձել բծերի հակված մաշկի համար:

*Կարմիր սոխը աջակցում է հիշողությանը լավացմանը: Քվերցետինը չի սահմանափակվում ֆիզիկական օգուտներով. այն պաշտպանում է նաև ուղեղը: Նեյրոնները խթանելով և ուղեղի բորբոքումը սահմանափակելով, կարող են նույնիսկ օգնել կանխարգելել տարիքային որոշ ճանաչողական անկումները:

*Կարմիր սոխը ամրացնում է ոսկորները: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այն կանայք, ովքեր պարբերաբար սոխ են ուտում, ավելի լավ ոսկրային խտություն ունեն: Սա քիչ հայտնի, բայց խոստումնալից տեղեկատվություն է հաճախ անտեսվող բանջարեղենի համար:

*Կարմիր սոխը կարող է կանխարգելիչ դեր ունենալ քաղցկեղի որոշակի տեսակների դեմ: Չնայած չեն պնդում, որ կարմիր սոխը բուժում է քաղցկեղը, բայց կարմիր սոխի մեջ պարունակվող ծծմբային միացությունները պաշտպանիչ ազդեցություն ունեն քաղցկեղի որոշակի տեսակների, մասնավորապես մարսողական համակարգի դեմ: Եվս մեկ պատճառ այն ձեր սննդակարգում ներառելու համար:

*Ավելի առողջ բերանի խոռոչի համար: Դրա բնական հակամանրէային հատկությունները օգնում են սահմանափակել բերանի խոռոչի մանրէները, պաշտպանել լնդերը և, զարմանալիորեն, թարմացնել շնչառությունը մարսողությունից հետո:

*Կարմիր սոխը քնի և տրամադրության դաշնակիցն է:

Իր պրոբիոտիկների (<բարի> կենդանի միկրոօրգանիզմներ են, որոնք բավարար քանակով օրգանիզմ ներմուծվելու դեպքում օգուտ են բերում առողջությանը) շնորհիվ կարմիր սոխը սնուցում է օգտակար աղիքային մանրէները: Արդյունքը՝ ավելի հավասարակշռված միկրոբիոմ, ավելի վերականգնողական քուն և ավելի հանգիստ հոգեվիճակ:

Ինչպե՞ս կարող եք այն ավելացնել ձեր ուտեստներին:

*Բարակ-բարակ կտրատած ավելացրեք աղցանների, բրդուճի մեջ, ձվածեղին, խառնեք սոուսներին: Կարող եք խառնել նաեւ  կիտրոնի և մի պտղունց աղի հետ եւ վայելել:

Զգուշացում. եթե զգայուն ստամոքս ունեք, այն սկսեք օգտագործել փոքր քանակությամբ:

*Հիշե՛ք. եթե ընդունում եք արյուն նոսրացնող դեղամիջոցներ, նախապես խորհրդակցեք ձեր բժշկի հետ։

Վերջնական եզրակացություն. օրական մեկ փոքր կարմիր սոխ, և ձեր առողջ օրգանիզմը շնորհակալ կլինի ձեզ։

Եվ վերջում կրկնեք. անկախ նրանից, թե կարմիր սոխը ի՞նչ ձեւով եք օգտագործում, ամեն օր այն ավելացրեք ձեր սննդին և տեսեք, թե ինչքան շուտ կձերբազատվեք բազում հիվանդություններից: