ԵՐԵՔՆՈՒԿԸ  ՄԱՔՐՈՒՄ Է ԱՐՅՈՒՆՆ ՈՒ ԼՈՐՁԸ, ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՔԱՂՑԿԵՂԻ ԴԵՊՔՈՒՄ

Երեքնուկը կարող է օգնել բազմաթիվ լուրջ հիվանդությունների դեպքում: Այն արդյունավետ կերպով պայքարում է նույնիսկ քաղցկեղի դեմ: Սակայն սա երեքնուկի միակ օգտակար հատկությունը չէ: Օր.` կարմիր երեքնուկը հիանալի հակասեպտիկ միջոց է, օգնում է բուժել մարմնի խոցերը և մաքրում է արյունն ու լորձը:

 Այս բույսն օժտված է բազմաթիվ օգտակար հատկություններով, այդ իսկ պատճառով օգտագործում են որպես դեղաբույս:

Հին Ռուսիայում կանայք երեքնուկն օգտագործուն էին գեղեցկությունն ու երիտասարդությունը պահպանելու համար: Նրանք առավոտյան անոթի մեջ էին հավաքում ցողը, ցողի մեջ դնում էին երեքնուկի մի քանի ճյուղ և երեկոյան լվացվում այդ բուժիչ ջրով: Բացի այդ, համարվում էր նաև, որ քառատերև երեքնուկը հաջողություն էր բերում, քանի որ ուներ հրաշագործ հատկություններ:

Երեքնուկի օգտակարությունը, առաջին հերթին, պայմանավորված է նրա ծաղիկներում պարունակվող վիտամինների մեծ պաշարով (B, B1, E, K, C), որոնք էլ հիմնականում օգտագործվում են բժշկության մեջ: Տերևները նույնպես պարունակում են մի շարք կարևոր նյութեր, որոնք ունեն ջերմիջեցնող ու հակասնկային հատկություններ:

Շատերն են լսել «Ատերոկլեֆիտ» դեղամիջոցի մասին, որն օգտագործում են աթերոսկլերոզի կանխարգելման համար, սակայն քչերը գիտեն, որ դրա հիմքում ընկած են երեքնուկից ստացված նյութերը: Դրանք կարգավորում են լիպիդների փոխանակությունը և կանխում անոթներում խոլեսթերինի կուտակումները:

Կարմիր երեքնուկն օգտագործում են բազմաթիվ հիվանդությունների բուժման համար:

*Երեքնուկի թեյը, մեղրով քաղցրացրած, շատ լավ միջոց է հազի և լյարդի հիվանդությունների դեմ:

*Այն նաև համարվում է արյունը մաքրող հիանալի միջոց:

*Իր մեջ պարունակվող դաբաղանյութերի շնորհիվ` այն օգտագործում են նաև լարձաթաղանթների, այդ թվում նաև աղիների խանգարման, փորլուծության դեպքում, բորբոքումների դեպքում:

*Երեքնուկը  կարելի է նաեւ թրջոցների տեսքով դնել վերքերի վրա:

*Երեքնուկի մեջ պարունակվող ֆլավոնոիդները կանխում են արյան մեջ խոլեսթերինի կուտակումը, այդ իսկ պատճառով այն օգտագործում են աթերոսկլերոզի կանխարգելման համար: *Երեքնուկի տարբեր հատվածների թուրմերն ու եփուկը օժտված են խորխաբեր, միզամուղ, լեղամուղ, հակաբորբոքային, հակաաթերոսկլերոտիկ, հակաուռուցքային, ցավազրկող, ամոքիչ, արյունահոսությունը դադարեցնող հատկություններով:

* Բացի այդ, կարմիր երեքնուկն օգտագործում է նաև երեխաների մոտ ռախիտի բուժման ժամանակ` լոգանքների տեսքով:

*Երեքնուկի` ջրով ու սպիրտով պատրասված թուրմն օգտագործում են որպես տուբերկուլյոզի բուժման հավելյալ միջոց: *Երեքնուկի թարմ տերևները, տրորված վիճակում, օգտագործում են արյունահոսությունը դադարեցնելու, վերքերն ամոքելու համար, այրվածքների, թարախակույտերի և ռևմատիկ ցավերի դեպքում: Վերոնշյալ դեպքերում կարելի է օգտագործել նաև բույսի թարմ հյութը:

*Կարմիր երեքնուկն անչափ արդյունավետ է նաև եղունգների և մատների թարախակալումը, մաշկային տուբերկուլյոզը, աչքերի և ականջների թարախային հիվանդությունները բուժելու համար:

* Երեքնուկն օգտագործում են որպես հանգստացնող միջոց արգանդի ատոնիայի դեպքում և որպես արյան մակարդելիոթյունը կարգավորող միջոց` աչքերի հիվանդությունների բուժման ժամանակ: *Երեքնուկը կարելի է օգտագործել նաև որպես չարորակ նորագոյացությունների դեմ հավելյալ պայքարի միջոց և որպես հակատոքսիկ դեղամիջոց:

*Այն օգնում է նաև կաթնաթորումը խթանելուն: