ՀԱԶԻ ԴԵՊՔՈՒՄ ՊԱՐՏԱԴԻՐ ՕԳՏՎԵՔ ԱՅՍ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ
Հազի դեպքում թեյի գդալի չափով կարագի վրա լցրեք մի քանի կաթիլ յուղ, լավ խառնեք, դարձրեք համասեռ զանգված, քսեք թղթի վրա (տետրակի թղթի չափով) եւ դրեք կրծքավանդակին ու մեջքի հատվածում, վրայից ծածկելով որեւէ լաթով կամ անձեռոցիկով:
*Շատ-շատ լավ է օգնում, հազը կտրուկ նվազում է, իսկ 1-3 օր հետո մեկընդմիշտ վերանում:
*Հազի դեպքում ամենալավ օգուտը տալիս է կարագով տաք կաթը:
*Սոխը մանրացրեք, վրան մեղր լցրեք, դրեք մութ տեղում, մի 2 ժամից հավաքեք առաջացած հյութը եւ խմեք:
*Հազի դեպքում մանրացրեք բողկը, վրան մեղր լցրեք, թրմեք մութ տեղում, քամեք եւ խմեք հավաքված հյութը:
*Եփած և ջեռոցում պատրաստած տանձերը շնչահեղձության ու ուժեղ հազի դեմ արդյունավետ մեթոդներ են: Չորացրած տանձի եփուկը հագեցնում է ծարավը բարձր ջերմության դեպքում. 1 բաժակ մանրացրած չոր տանձի վրա լցրեք 500 մլ ջուր, եփեք 20 րոպե: Թրմեք` փաթաթելով տաք շորով, 4 ժամ: Քամեք: Խմեք օրական 4 անգամ, 100-ական մլ, ուտելուց 30 րոպե առաջ:
*Խորխի արտազատումը հեշտացնելու համար հապալասի (Брусника) հյութը խմեք մեղրով, կամ հապալասի օշարակ՝ 1-ական ճաշի գդալ օրվա ընթացքում: Միաժամանակ՝ թեյի փոխարեն խմեք ելակի տերևներից կամ չոր ելակից պատրաստված եփուկ:
- 100 գրամ բողկի կամ գազարի թարմ քամած հյութը խառնեք 100 մլ կաթի կամ մեղրաջրի հետ: Խմեք օրական 6 անգամ, 1-ական ճաշի գդալ:
- 30 գրամ չամիչը 45 րոպե թրմեք եռացրած-սառեցրած ջրում: Լցրեք փլավքամիչի մեջ: Չամիչը կերեք քնելուց առաջ` վրայից տաք կաթ խմելով: Այս միջոցն օգնում է նույնիսկ շատ ուժեղ հազի դեպքում:
- Հազը թեթևացնել ու խորխի դուրսբերումը հեշտացնել կօգնի այս բաղադրատոմսը:
*Իրար խառնեք 2 ճաշի գդալ մեղրն ու 2 ճ. գդ. սպիրտը կամ օղին, ավելացրեք 1 հում ձվի դեղնուց: Խառնուրդն ընդունեք օրական 3 անգամ, ուտելուց առաջ՝ 1-ական թեյի գդալ: Իրար խառնեք 2 ճաշի գդալ քերած խնձոր, 2 ճաշի գդալ մեղր ու 1 ճաշի գդալ մեղր: Ընդունեք տաք վիճակում 1 թեյի գդալ, օրական 4-7 անգամ:

