ԱԿԱՆՋՆԵՐԻ ԱՂՄՈՒԿԻՑ ԱԶԱՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ 6-ԱԿԱՆ ԿԱԹԻԼ ԳԵՐՉԱԿԻ ՅՈՒՂ ԿԱԹԵՑՆԵԼ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԱԿԱՆՋԻ ՄԵՋ

Գերչակի յուղը պատրաստում են տիզկանեփից (Ricinus communis), նույնն է` գերչակ կամ գենագերչակ։ Գերչակն իշակաթնուկազգիների, կամ նույնն է, կաղանչանազգիների ընտանիքին պատկանող միամյա խոտաբույս է։ Ունի խորացող առանցքային և բազմաթիվ երկրորդական արմատներ։ Ցողունը սնամեջ է, ճյուղավորվող, հասնում է 2 մ և ավելի բարձրության, կանաչավուն կամ կարմիր է, մոմապատ։ Տերևները շատ գեղեցիկ են, խոշոր, խաչաձև կտրտված, երկար խողովակաձև կոթունով։ Ծաղիկները բաժանասեռ են, միատուն, ծաղկաբույլը հուրանաձև է, որի ստորին հատվածում տեղակայված են` արական, իսկ գագաթում` իգական ծաղիկները։ Ծաղկում է ամռանը, ծաղիկները կարմրականաչավուն են։

Գերչակի յուղը (касторовое масло) մատչելի եւ հասանելի միջոց է, այն բավականին շատ դրական ազդեցություն

Է ունենում մարդու օրգանիզմի վրա: Բնական միջոցն ունի օգտակար հատկություններ և այլընտրանքային բժշկության մեջ հաճախ օգտագործում են տարբեր հիվանդություններից բուժվելու նպատակով:
Գերչակի յուղը այն միջոցներից է, որ պարտադիր պետք է լինի առաջին օգնության պարագաների մեջ։ Գերչակի յուղը կարելի է անվանել լավագույն կոսմետիկ միջողներից մեկը և այն հին ժամանակներից օգտագործվել է խնամքի և բարեկեցության բարելավման մեջ:

Գերչակի յուղը կախվածություն չի առաջացնում: Այն նաև հիպոալերգիկ է: Այս միջոցը իսկապես կարելի է անվանել հրաշագործ և այդ բոլորն իր հիանալի բուժիչ հատկությունների շնորհիվ:

Բժիշկ Ուիլիամ Մակ-Գրեյը խորհուրդ է տալիս գերչակի յուղն օգտագործել առողջական խնդրի դեպքում:
*Հոդացավերի թեթևացում. գերչակի յուղի մեջ գտնվող ռիցինոլաթթուն ունի հակադեմատիկական ազդեցություն ավշային համակարգի վրա, որը պատասխանատու է օրգանիզմների հյուսվածքներից թափոնների արտադրանքի արտանետման համար:

*Մկանների ցավի թեթևացում. ինտենսիվ մարզանքներից հետո յուղը կարող եք քսել մկանների վրա, դա կբարելավի արյան շրջանառությունը և կթեթևացնի ցավը: Լրացուցիչ բուժիչ և հանգստացնող ազդեցության համար այն կարող եք խառնել անանուխի յուղի հետ:

*Ալերգիաներից կարելի է ազատվել՝ ամեն առավոտ 5 կաթիլ գերչակի յուղ օգտագործելով: Ալերգիաների դեպքում կարելի է նաև ամեն գիշեր կոպերին գերչկի յուղ քսել: Ասում են՝ քնելուց առաջ աչքերին գերչակի յուղ կաթեցնելով կարելի է բուժել կատարակտը:
* Վերքերը, կտրվածքներն ու կապտուկները շատ ավելի շուտ կապաքինվեն՝ գերչակի յուղ քսելու դեպքում:
* Հղիության վերջին ամիսների ձգվածքներից խուսափելու համար հարկավոր է մերսել ձգված մաշկը գերչակի յուղով:

* Դաստակների վնասվածքների ապաքինումն արագացնելու համար կարելի է քնելուց առաջ գերչակի յուղով կոմպրեսներ դնել:
*Մաշկային խնդիրների վերացում. իր հակամանրէային և հակաբորբոքային հատկությունների շնորհիվ՝ գերչակի յուղը բարենպաստ ազդեցություն է ունենում մաշկի վրա, այն թեթևացնում է պապիլոմաները, թերությունները և դեղնությունը։ Մեկ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ գերչակի յուղը կարող է դրական ազդեցություն ունենալ նաև մասնագիտական ​​դերմատիտի բուժման մեջ: Գերչակի յուղի և կերակրի սոդայի խառնուրդի օգնությամբ կարելի է սպիտակեցնել մաշկի վրայի շագանակագույն հետքերը:
*Գոտկատեղին գերչակի յուղ քսելը կօգնի մեղմացնել այդ հատվածի ցավը:
* Գերչակի յուղի և կերակրի սոդայի խառնուրդը կարելի է կոմպրեսի տեսքով դնել որովայնին՝ քրոնիկ փորլուծությունից ազատվելու համար:

*Անքնության դեպքում կոպերի վրա փոքր քանակությամբ գերչակի յուղ քսելը կարող է օգնել Ձեզ շատ ավելի արագ քնել: Կաստորի յուղը նպաստում է ավելի խորը և երկար քնին:

  • Ձայնալարերի վրայի հանգույցներից և ձայնի մշտական խռպոտությունից ազատվելու համար հարկավոր է ամեն օր պարանոցին կոմպրես դնել:
    *Ականջներում լսվող աղմուկից ազատվելու համար հարկավոր է քնելուց առաջ 6-8 կաթիլ գերչակի յուղ կաթեցնել յուրաքանչյուր ականջի մեջ:
    *Ապացուցվել է, որ այս յուղը նաև շատ արդյունավետ միջոց է քաղցկեղի դեմ:
    *Գորտնուկներից ազատվելու համար հարկավոր է 4 շաբաթ շարունակ գորտնուկներին գերչակի յուղ քսել:
    *Գերչակի յուղով մերսումը կօգնի ազատվել ոտնաթաթերի կրային նստվածքներից:
    *Գերչակի յուղն օգնում է բուժել խռմփոցը: Բուժման կուրսը տևում է երկու շաբաթ:
    * Վերքերը, կտրվածքներն ու կապտուկները շատ ավելի շուտ կապաքինվեն՝ գերչակի յուղ քսելու դեպքում:
    * Գերչակի յուղն արդյունավետ կերպով բուժում է էպիթելային պոչուկի կիստան:
    *Գերչակի յուղն արագացնում է մեղվի խայթոցի ապաքինումը:
    *Վարսերը լվանալուց 20 րոպե առաջ կարելի է մերսել գլուխը գերչակի յուղով: Նման մերսումը խթանում է մազերի աճը:
    *Բժիշները նկատել են, որ գերչակի յուղը նպաստում է հեպատիտի արագ բուժմանը:
    *Ամեն օր գերչակի յուղ օգտագործելով՝ կարելի է ազատվել եղունգների սնկային հիվանդությունից: Պարզապես հարկավոր է քսել այն ախտահարված հատվածներին:
    *Այս յուղը վերականգնում է օրգանիզմը ալկոհոլիզմի դեմ բուժման գործընթացքում:
    *Գերչակի յուղն` ախտահարված հատվածին քսելով, կարելի է բուժել մելանոման:
    *Այն բարելավում է առողջությունը քաղցկեղի վերջին՝ չորրորդ փուլում:
    *Որովայնին դրված կոմպրեսները կօգնեն ազատվել հիպերակտիվությունից:
    *Գերչակի յուղը բարելավում է թարթիչների աճը՝ դարձնելով դրանք ավելի խիտ ու փայլուն:
  • *Թութք.ի դեպքում  գերչակի յուղը քսեք թանզիֆե անձեռոցիկի վրա և մի քանի տակ ծալեք։ Դրեք թութքի վերքի վրա, ծածկեք բարակ` սննդի փաթեթավորման համար նախատեսված պոլիէթիլենային թաղանթով, ամրացրեք։ Կատարեք քնելուց առաջ։ Ներքին թութքի դեպքում օգտագործեք գերչակի դեղապատիճներ։ Խորհրդակցեք բժշկի հետ։
  •  Մազարմատներն ամրացնող միջոց. գերչակի յուղը ներմերսեք գլխամաշկին, ծածկեք պոլիէթիլենային թաղանթով և կապեք բրդյա լաթով։ 30-40 րոպեից մազերը լվացեք օճառահեղուկով, մինչև մաշկն ամբողջովին մաքրվի ճարպի հետքերից։

    Իրար խառնեք 2-ական 2ճ. գդ. գերչակի և ձիթապտղի յուղեր, 1 ճ. գդ. օճառահեղուկ։ Ներմերսեք մազարմատներին, լվացեք 30 րոպե անց։ Կատարեք 10-ական օր` ընդմիջումներով, ընդամենը 3-5 անգամ։

    *Իրար խառնեք գերչակի յուղ և օղի (1։1), լվացեք 1 ժամից մանկական օճառով, ցայեք կիտրոնի հյութի կամ խնձորի քացախի ջրային լուծույթով (1 ճ. գդ.` 500 մլ ջուր)։

     


    Զգուշացում։ Հակացուցված է հղիներին, քանի որ նպաստում է արգանդի մկանների կրճատմանը և կարող է նույնիսկ վիժում առաջացնել։ Սակայն կիրառվում է մանկաբարձական պրակտիկայում` օգտագործում են նորածնի պորտի և ծննդկանի կրծքապտուկի մշակման համար, քանի որ բուժում է վերքերը և նպաստում է մայրական կաթի ավելացմանը։
    Հարկ է նշել, որ լուրջ խնդիրների ու ուժեղ ցավերի դեպքում խորհուրդ է տրվում դիմել մասնագետի օգնությանը, քանի որ ինքնաբուժումը կարող է վտանգավոր հետանքներ ունենալ: