ՕՐՏԻԼԻԱՆ (БОРОВАЯ МАТКА-ORTHILIA SECUNDA)  ԲՈՒԺՈՒՄ Է ԿԱՆԱՑԻ ԱՆՊՏՂՈՒԹՅՈՒՆԸ

Օրտիլիան (Боровая матка-Orthilia secunda) ունի կիրառության մեծ ոլորտ` հատկապես կանացի հիվանդությունների դեպքում։
Օրտիլիան բուժում է կանացի անպտղությունը, ընդ որում այնպիսի դեպքերում, երբ նախապես ապարդյուն են եղել բազմաթիվ այլ բուժման եղանակները։ Օգտագործում են բույսից պատրաստված ջրային թուրմը կամ ոգեթուրմը։ Թուրմը խմում են, նաև կիրառում ներլվացումների համար։

Օրտիլիան պարունակում է կանացի հորմոնների բուսական նմանակը հանդիսացող ֆիտոհորմոններ, ինչի շնորհիվ կարգավորվում է կնոջ օրգանիզմի հորմոնալ ֆոնը։

Կա կարծիք, որ եթե կինն ունի մայրանալու ցանկություն, ապա պետք է մեկ ամիս խմի օրտիլիայի թուրմ։

Մեկ  ճ. գդ. օրտիլիայի խոտը 2 ժամ թրմեք 1 թեյի բաժակ եռացրած ջրում, քամեք։ Խմեք 50-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ` մեղրով։ Կարելի է խմել նաև ուտելուց մեկ ժամ հետո։
Օրտիլիան լայն կիրառում ունի ժողովրդական բժշկությունում, 2003թ. ընդգրկվել է ՌԴ դեղաբանական ցանկում։
Զգույշ.  օրտիլիայի պատրաստուկներն օգտագործեք միայն բժիշկ-գինեկոլոգի գիտությամբ և վերահսկողությամբ։