ՁՄԵՐՈՒԿԻ ԴՈՇԱԲԸ ՕԳՆՈՒՄ Է ՎԵՐԱՑՆԵԼ ՍՈՒՍԱՆԱԿԸ (ՀՈՆՈՐԵԱՆ), ԿԱՐԳԱՎՈՐԵԼ ԴԱՇՏԱՆԸ
Դոշաբը պատրաստում են ձմերուկի թարմ հյութից։ Եփում են թույլ կրակի վրա և պարբերաբար հեռացնում են վրայի քափը` մինչև հյութի ծավալը նվազի 5-6 անգամ։ Դոշաբը պատրաստ է, երբ դրա կաթիլը չի տարհոսում։ Ձմերուկի դոշաբը լցնում են ապակե տարայի մեջ, իսկ կափարիչի փոխարեն օգտագործում են մաքուր լաթ։ Պահում են հով, չոր տեղում։
Դոշաբը կանացի հիվանդությունների դեպքում օգտակար է Սուսանակի (հոնորեա) դեպքում
*Սալպինգիտի (ֆալոպյան խողովակի բորբոքում) դեպքում փոշիացրեք անիսոնի սերմը, խառնեք ձմերուկի դոշաբի հետ (1։5), խմեք 1-ական թ. գդ` օրը 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ։
*Միզապարկի բորբոքման, ցիստիտի դեպքում մանրացրեք ռեհանի չորացրած տերևը, խառնեք ձմերուկի դոշաբի հետ (1։3։ 4 ճ. գդ ), եփեք 500 մլ ջրում թույլ կրակի վրա այնքան, մինչև մնա հեղուկի կեսը (250 մլ), քամեք։ Խմեք 120-ական մլ` նախաճաշից առաջ՝ նախքան քնելը։ Շարունակեք 3 ամիս, առանց ընդմիջումների։
*Ձմերուկի դոշաբը խառնեք գլուխ սոխի և խնձորի թարմ հյութերի հետ (1։1։1), խմեք 1-ական ճ. գդ.` օրը 3 անգամ, ուտելուց առաջ։ 10-15 րոպեից չափաբաժինը հասցրեք մինչև 2 ճ. գդ-ի (ավելացրեք 1-ական թ.գդ)։
*Միզուղիների բորբոքման դեպքում 1 թ. գդ. եզան լեզվի (ջղախոտ մեծի) տերևը 1 ժամ թրմեք 200 մլ եռացրած ջրում, քամեք։ Թուրմի մեջ լուծեք 1 ճ. գդ. ձմերուկի դոշաբ։ Խմեք 100-ական մլ` օրը 2 անգամ, միաժամանակ կերեք կեսական թ. գդ. ջղախոտի սերմ։
*Սուսանակի (հոնորեա) դեպքում հավանգով փոշիացրեք 300 գ ընկույզի միջուկը, խառնեք 50 գ սամիթի փոշիացրած սերմի, 100 գ շոգեխաշած և տրորած սխտորի, 1 կգ ձմերուկի դոշաբի հետ, կերեք 1-ական ճ. գդ.` օրը 3 անգամ, ուտելուց 2 ժամ հետո։ Խորհրդակցեք բժշկի հետ։
*Դաշտանի պարբերության ընդհատման (սակավություն) դեպքում փոշիացրեք մաղադանոսի սերմը, 300 մլ ջրի մեջ լուծեք 3 գ սերմի փոշի և 6 ճ. գդ. ձմերուկի դոշաբ, խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ, անկախ ուտելուց, 4-ական ժամ ընդմիջումներով։
*Ներարգանդային բորբոքումների (ադնեկսիտի), ուռուցքների դեպքում խոշոր աղացած ալյուրը խառնեք 2-ական ճ. գդ. ձմերուկի դոշաբի և խնձորի քացախի հետ, խմորից ձևավորված լոշիկը դրեք որովայնի վրա (պորտից ներքև), կապեք բրդյա կտորով։ Յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ փոխեք լոշիկը։
*Ուռուցքի դեպքում ալյուրին խառնեք եղինջի փոշիացրած սերմ (1։1)։ Մանրացրեք, խառնեք հավասար քանակությամբ չորացրած տատրակի տերև, երիցուկի և վաղենակի ծաղիկներ, իշառվույտի և ոսկեհազարուկի խոտեր։ Երկու ճ. գդ. հումքը 2 ժամ թրմեք 500 մլ եռացրած ջրում, քամեք, ավելացրեք 50 գ ձմերուկի դոշաբ։ Խմեք 70-ական մլ` օրը 6-7 անգամ, ուտելուց կես ժամ առաջ և 1,5 ժամ հետո։ Շարունակեք 1-2 ամիս, խորհրդակցեք բժշկի հետ։ Թուրմն ունի արյունը մաքրող հատկություն։

