ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՓՈՐԿԱՊՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԱՄԵՆԱՊԱՐԶ ՄԻՋՈՑԸ
Քրոնիկ փորկապությունից առանց երկրորդական հետևանքների ազատվելու ամենաարդյունավետ միջոցներից մեկը շեքի մեղմ մերսումն է: Խոսքը մաշկի մի փոքրիկ հատվածի մասին է, որը հեշտոցը բաժանում է հետանցքից: Շեքի վրա է գտնվում ճնշման այն հատվածը, որի ակտիվացումը մերսման սեանսի ընթացքում թեթևացնում է փորկապության նշանները:

