ՄԱՂԱԴԱՆՈՍԻ ԱՐՄԱՏՆԵՐԻՑ ՈՒ ՏԵՐԵՎՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԹԵՅԸ ՕԳՆՈՒՄ Է ՈՒՌՉԱԾ ՈՏՔԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ
Ոտքերի ուռչածությունը արյան վատ շրջանառության և երակային անբավարարության նախնական նշան է: Ինչո՞ւ է այս առողջական խնդիրն ի հայտ գալիս մարդկանց մոտ: Դրանցից են՝ մարմնի ավելորդ քաշը, աղով հարուստ սննդակարգը, հղիությունը, երկարատև նստած կամ կանգնած մնալը: Նախ կանխարգելեք ոտքերի ուռչածությունը հետևյալ միջոցներով:
*Պառկած ժամանակ ոտքերը բարձրացրեք վերև, ոտքերի մարզանք կատարեք, կարգավորեք սննդակարգը, կրճատեք աղը, խուսափեք կիպ հագուստներ կրելուց, մաղադանոսի թեյ խմեք։
*Մաղադանոսի թեյ խմելն իսկապես կարող է օգնել ազատվել ոտքերի ուռչածությունից, քանի որ այս խոտաբույսը պարունակում է բազմաթիվ սննդարար տարրեր:
*Մաղադանոսի մեկ այլ օգտակար հատկանիշն այն է, որ այն ունի միզամուղ հատկանիշ, որի շնորհիվ էլ օրգանիզմից դուրս է գալիս ավելորդ հեղուկը:
Պատրաստման եղանակը
*Մաղադանոսի արմատներն ու տերևները մանր կտրատել, 5 թեյի գդալի չափով լցնել եռացրած կես լիտր ջրի մեջ, 5 րոպե եփել մարմանդ կրակի վրա, 20 րոպե թրմել, քամել, խմել օրը 3անգամ։ Արդյունքը ակնհայտ է դառնում 3-րդ օրից սկսած։

