ԿՐԵՄՆԻՈՒՄԸ ՕՐԳԱՆԻԶՄԻՑ ԿԼԱՆՈՒՄ Է ԾԱՆՐ ՄԵՏԱՂՆԵՐԸ, ՈՒՆԻ ԱԽՏԱՀԱՆՈՂ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆ
*Կրեմնիումը շատ լավ է ազդում գլխուղեղի կեղևի վրա, այն անհրաժեշտ է նյարդերին, աղիների պատերին, մարսողական տրակտին և ներքին օրգանների ամբողջ համակարգին: Կրեմնիումը անհրաժեշտ է միացնող հյուսվածքների գոյացման, մաշկի և մազերի առողջության համար, ճնշում է վնասակար միկրոօրգանիզմների, սնկերի գործունեությունը, կլանում է ծանր մետաղները: Կրեմնիումով հարուստ սեխի հյութը և սերմերի թուրմը վերականգնում է օրգանիզմի դիմադրողականությունը, կարգավորում է նյութափոխանակությունը, լյարդի, երիկամների, վահանագեղձի, աղիների բնականոն գործունեությունը: Սեխը պարունակում է նաև մեծ քանակությամբ վիտամին С: Այն բարենպաստ ազդեցություն է ունենում աղիքային միկրոֆլորայի վրա, նպաստում է օրգանիզմից խոլեսթերինի դուրսբերմանը, լավացնում է մարսողական գործընթացը:
Կրեմնիում
Մարդիկ վաղուց ի վեր նկատել են, որ կրեմնիումն ունի ախտահանող հատկություն. կրեմնիումով պատել են մսի պահեստները, ջրհորների հատակը և ներքին մակերեսը։ Կրեմնիումով թրմված ջուրը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, քանի որ նպաստում է աղիների միկրոֆլորայի վերականգնմանը, կարգավորում է ենթաստամոքսային գեղձի, լյարդի, երիկամների աշխատանքը, նպաստում է մազերի և եղունգների ամրացմանը, կանխարգելում է աթերոսկլերոզի առաջացումը, քանի որ բարձրացնում է անոթների առաձգականությունը, լավացնում է արյան որակը, իջեցնում է խոլեստերինի մակարդակը։
Կրեմնիումը սպիտակուցների հետ համատեղ` մասնակցում է ֆերմենտների, ամինաթթուների, հորմոնների առաջացմանը։ Ապացուցված է, որ կրեմնիումի անբավարարության դեպքում չեն յուրացվում 74 կարևորագույն տարրեր։ Էլեկտրական ձգողականության շնորհիվ կրեմնիումը դեպի իրեն է քաշում ջրի հետ կոլուդային միացություններ կազմած վնասակար նյութերը, նաև կլանում է արյան և աղիների մեջ գտնվող վնասակար միկրոօրգանիզմները և վիրուսները։
Կրեմնիումը մարդու օրգանիզմում պարունակվող հիմնական ստրուկտուրային տարրն է, այն համարվում է երիտասարդություն պարգևող տարր, քանի որ դրա միջոցով է ապահովվում բոլոր հյուսվածքների, ջղերի, երակների, ոսկրերի ամրությունը։
Կրեմնիումը հսկայական է դեր է կատարում ստորգետնյա ջրերի մաքրման համար, որոնք դուրս են գալիս աղբյուրներից կամ արտեզյան ջրհորներից։
Ընդամենը 1 խորանարդ սանտիմետր ծավալ ունեցող կրեմնիումի բեկորը կարող է զտել 1000 լ ջուր։
Կրեմնիումով հարստացած ջուր ստանալու համար.
- Հումքը 3-5 օր թրմեք եռացրած-սառեցրած ջրում, (1։200) ոչ մութ, սակայն արևի ճառագայթներից հեռու տեղում, տարայի հատակում առաջացած նստվածքից պետք է զգուշորեն ազատվել։ Ակտիվացված ջուրը պահեք կիպ փակված տարայում, այն երկար ժամանակ կպահպանի իր հատկությունները։ Այս ջրով կարելի է ճաշ պատրաստել։
Խստորեն արգելված է խմել այն ջուրը, որի մեջ կրեմնիում է եռացվել. թրմել միայն սենյակային ջերմաստիճանի ջրում։
Կրեմնիումով ակտիվացված ջուր ստանալու համար.
- Մեկ ճ.գդ. ձիաձետի մանրացրած խոտը դրեք թանզիֆե պարկիկի մեջ և կիսով չափ իջեցրեք 1 լ ջրով լցված ապակե տարայի մեջ։ Թրմեք 12 ժամ։ Խմեք օրը 200 մլ։
Խոտաբույսը վաճառվում է դեղատներում։ Կրեմնիումով հարստացրած ջուրը լուծում է ավազը, քարերը, թունավոր նյութերը, հեռացնում է օրգանիզմից կապարը և այլն։
Զգալի քանակությամբ կրեմնիում են պարունակում տատրակի և մատիտեղ թռչնի խոտերը, նաև սպանախը, վարունգը, կարմիր բողկը, վարսակը, գարին, մարոլը և այլն։

