ԵՂԵՍՊԱԿԻ (ШАЛФЕЙ)  ԹՈՒՐՄԸ ՀԱՆՈՒՄ Է ՍՏԱՄՈՔՍԻ ՑԱՎԸ , ՀԱՐԹԵՑՆՈՒՄ Է ՈՐՈՎԱՅՆԸ, ԱԶԱՏՈՒՄ ՌԵՎՄԱՏԻԶՄԻՑ, ԿԱՆԽՈՒՄ ՀԵՂՈՒԿՆԵՐԻ ԿՈՒՏԱԿՈՒՄԸ

 

Եղեսպակը (шалфей) շատ օգտակար բույս է։ Դեռևս մանկության տարիներից մենք եղեսպակն օգտագործում ենք հազը և կոկորդի ցավը բուժելու նպատակով։ Բայց իրականում այս բուսատեսակն օգնում է նաև հարթ, տափակ որովայն ունենալ։ Ունի  հակաբորբոքային ազդեցությունը, ինչի շնորհիվ էլ օգնում ազատվել է մկանային ցավերի, արթրիտի և ռևմատիզմի դեպքում։

Չափազանց մեծ է նաև եղեսպակի հակասեպտիկ ազդեցությունը։ Հենց այդ պատճառով այն այդքան արդյունավետ է նաև ստամոքսի և մկանների սպազմերի դեպքում, այն հակազդում է վարակներին և բակտերիաներին։

*Եղեսպակը հարուստ է A և C վիտամիններով։ Այն թեթևացնում է շնչուղիների և մարսողական համակարգի հիվանդությունների սիմպտոմները, օգնում է վերահսկել արյան մեջ շաքարի մակարդակը, բարձրացնում է քրտնարտադրության մակարդակը, ինչի պատճառով էլ շատ օգտակար է բարձր ջերմության ժամանակ՝ կատարելով ջերմիջեցնողի դեր։

*Եղեսպակն արդյունավետ  է կանանց մենստրուալ ցիկլի ժամանակ՝ հանդիսանալում է որպես ցավազրկող։ Հանգստացնում է նաև ստամոքսի ցավերը և գլխացավը, կանխում է օրգանիզմում  հեղուկների կուտակումը, նպաստում վերքերի և կտրվածքների արագ բուժմանը։

Հիշեք. եղեսպակն ունի հակացուցումներ. այն չի կարելի օգտագործել կրծքով կերակրելու շրջանում, ինչպես նաև երիկամային անբավարարության կամ վեգետատիվ նյարդային խանգարումների դեպքում, քանի որ եղեսպակը պարունակում է տույոն, իսկ դա մեծ չափաբաժիններով օգտագործելու դեպքում նեյրոտոքսիկ է և կարող է հանգեցնել ցնցումների։ Բացի դրանից, խորհուրդ չի տրվում եղեսպակ օգտագործել հղիության շրջանում, քանի որ կարող է վնասել և սադրել պտղի կորուստ։

Եղեսպակը շատ օգտակար է բոլոր նրանց համար, ովքեր ուզում են կարճ ժամանակում հարթ, տափակ որովայն ունենալ։ Այն կատարյալ մթերք է դիետայի հետևող յուրաքանչյուր մարդու համար, քանի որ այս բույսն ի վիճակի է կարգավորել մարսողական համակարգի աշխատանքը։

Եղեսպակի եփուկը կամ թուրմն ի զորու է կանխել ստամոքսի հետ կապված խնդիրները, եթե, օրինակ՝ չափազանց շատ սնունդ եք ընդունել կամ կերել եք մի բան, որին քո ստամոքսը սովոր չէ։ Եղեսպակի թուրմն օգնում է մաքրել օրգանիզմը և այնտեղից դուրս բերել վնասակար թույները։

Բացի այդ, եղեսպակը խթանում է լեղուղու աշխատանքը, օգնում աղիների խցանումների դեպքում, նպաստում աղիների առողջությանը, ազատում ստամոքսի փքվածության պատճառ հանդիսացող ավելորդ գազերի կուտակումից և օրգանիզմում հավաքված հեղուկների դուրսբերումը հեշտացնելով՝ կանխում վերջույթների այտուցները։

Ինչպե՞ս պատրաստել եղեսպակի թուրմ

*Վերցնել 15 գ եղեսպակի տերև (այն վաճառվում է բոլոր դեղատներում, կարևոր չէ՝ թա՞րմ, թե՞ չորացրած), վրան լցնել 1 լիտր եռացրած  ջուր,  3 րոպե թրմել, ապա ավելացնել կիտրոնի հյութ՝ ըստ ճաշակի, և ցանկության դեպքում՝ նաև մեղր։ Մեկ լիտր եղեսպակի թուրմը բավականացնում է 3-4 օր։

*Պետք է հիշել, որ ոչ մի դեղաբույս միայնակ ոչինչ անել չի կարող։ Պետք է առողջ սնունդ ընդունել և վարել ակտիվ կենսակերպ։ Մեր սննդակարգում պարտադիր պետք է ընդգրկվեն մրգեր և բանջարեղեն։

*Եղեսպակի թուրմը կարելի է խմել ինչպես՝ սառը, այնպես էլ տաք վիճակում։

*Ցանկալի է խմել առավոտյան, մինչև նախաճաշը։ Այդ դեպքում մարսողական համակարգը, ինչպես կարգն է, կաշխատի ողջ օրվա ընթացքում, իսկ ճարպերից և թույներից ազատվելու գործընթացն ավելի արդյունավետ կլինի։ Եղեսպակի թուրմը պետք է պահել սառնարանում՝ անպայման փակվող բերանով սովորական շշի մեջ։